Feb 09 2019 13:49
Gulyaz Shirinova
Views: 15

Հայաստանում սոցիալական վիճակը գնալով վատանում է, աղքատների ու գործազուրկների թիվն ավելանում է,   ներքին և համախառն արտաքին պարտքն էլ ռեկորդային ցուցանիշի է հասել: Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ 2017 թվականի տարեվերջից Հայաստանի համախառն արտաքին պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը, իսկ ներկայում՝ մոտեցել 11 մլրդ դոլարին։  2018 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ, այն կազմել է շուրջ 10 մլրդ 836 մլն դոլար։

Այսօրվա դրությամբ Հայաստանի համախառն արտաքին պարտքի կազմում ամենամեծ տեսակարար կշիռը պետական կառավարման մարմինների պարտքերն են. տեսակարար կշիռը համախառն արտաքին պարտքի կազմում 45.5 % է: Ծավալը 2018 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ շուրջ 4 մլրդ 937 մլն դոլար է։ Հաջորդը ավանդային կազմակերպությունների պարտքերն են՝ 22.4%, որը հիմնականում բանկերի պարտքերն են։ Այն կազմել է շուրջ 2 մլրդ 433 մլն դոլար։

Նշենք, որ երկար տարիներ Հայաստանի իշխանությունները կողոպտել ու թալանել են երկիրը, այն հասցնելով անդունդի եզրին: Իշխանափոխությունից հետո էլ երկրում ոչ մի դրական փոփոխություն չի եղել՝ տրանսպորտի, առողջապահության, տնտեսության ու մյուս ոլորտներում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսել է  կառավարության նոր ծրագրի, այդ թվում երկրում տիրող բազմաթիվ խնդիրների մասին:

 «Ոչ մի ձևի տնտեսական հեղափոխություն չկա, չի լինում, մանավանդ այն ծրագիրը, որ ներկայացրել են, վերջում էլ գրել են՝ տնտեսական հեղափոխություն, դա ծիծաղելի է: Ծրագրում ոչ մի կոնկրետ բան չկա, որ ասես՝ սա հեղափոխություն է, թե չէ: Դա պարզապես լայն խավերի՝ ժողովրդի հետ խաղ է, որ շարունակվում է, այսինքն՝ լավ է հնչում էլի՝ տնտեսական հեղափոխություն՝ անկախ նրանից դա կա, թե չկա»,-ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ծրագրում ոչ մի նորություն, ոչ մի պրոֆեսիոնալ բան չեմ տեսել, որ ասեմ՝ սա կտանի լուրջ փոփոխությունների, հեղափոխության մասին խոսք լինել չի կարող, նշեց Բագրատյանը:

 «Հիմա մի այլ ձևով հանրապետությունի լքել է ևս 21 հազար մարդ: Եթե մենք 5 տոկոս ենք աճում, ապա մենք չենք մոտենում աշխարհի միջինին, Այս տեմպերով մենք աշխարհի միջինին կմոտենանք 300 տարի հետո, զարգացած երկրներին կհասնենք 1200 տարի հետո: Այդ դեպքում հարց եմ տալիս Փաշինյանին՝ ի՞նչ կարիք կար իշխանության գալու, գտեք լուծում, 5 տոկոսը լուծում չէ: Հեղափոխություն է եղել, կա՛մ աշխատեք, կա՛մ գնացեք, երկիրը ժամանակ չունի: Անցել է 10 ամիս վիճակը վատանումա, բերում են ծրագիր 5 տարվա էդ մասին ոչ մի խոսք չկա»,-նշել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հարկ է նշել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում միակ նպատակն էր զավթել իշխանությունը, իր իշխանության 10 ամիսների ընթացքում ժողովրդին տված ոչ մի խոստումը չի կատարել: Աղքատությունն ու գործազրկությունն էլ  ստիպում է մարդկաց լքել երկիրը: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Շարժունությունը և միգրացիոն հոսքերը. Հայաստանի մարտահրավերները և հնարավորությունները» սեմինարի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի բնակչությունը անցած տարի կրճատվել է ևս 7 հազարով: Եգանյանի խոսքով՝  Հայաստանից աշխատանքային արտագաղթը գոյատևման բնույթ ունի: Եթե ԽՍՀՄ տարիներին մարդիկ վաստակելու էին գնում իրենց կենսամակարդակը բարձրացնելու նպատակով, ապա այսօր դա արվում է գոյատևման նպատակով:

 


Create Account



Log In Your Account