Feb 11 2019 12:21
Banovsha Shahaliyeva
Views: 122

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի կարգադրությամբ հաստատվել է՝ «Խոջալուի ցեղասպանության 27-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումների անցկացման պլանը»:  Միջոցառումների պլանում նախատեսված է՝ Բաքվի Խաթայիի շրջանում, Գյորանբոյի շրջանի կենտրոնում և Աղջաքենդ ավանում Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանների պատվանդաններին  ծաղկեպսակներ դնելու արարողությունը, հասարակության ներկայացուցիչների կողմից Նահատակների ծառուղի այցելելը, Ադրբեջանի արտասահմանում գործող դեսպանություններում, հյուպատոսություններում և սփյուռքի կազմակերպություններում ցեղասպանությանը նվիրված միջոցառումների կազմակերպումը, արտասահմանյան և տեղի ԶԼՄ-ների, այդ թվում հեռուստատեսության և ռադիոյի  ալիքներում արյունալի կոտորածներն արտացոլող նյութերի տարածումը և համացանցում ժամանակ առ ժամանակ այդ նյութերի  նորացումը:

Բացի դրանից, մեր երկրում գործող կրոնական դավանանքների և կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիշատակման արարողություններ կկազմակերպվեն, հիմնարկներում և կազմակերպություններում, ուսումնական և մշակութային հաստատություններում հիշատակի երեկոներ, ֆոտո ցուցահանդեսներ և ցեղասպանության ականատեսների հետ հանդիպումներ կանցկացվեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար պայքարին նվիրված փաստագրական և գեղարվեստական ֆիլմեր կցուցադրվեն:  Խոջալուի բնակիչների ժամանակավոր վերաբնակեցված քաղաքներում և մարզերում պետական կառույցների ղեկավարների, Միլլի Մեջլիսի պատգամավորների, մտավորականների և  Շեհիդների ընտանիքների հետ հանդիպումներ կկազմակերպվեն: Փետրվարի 26-ին կրթական հաստատություններում առաջին դասը կնվիրվի Խոջալուի ցեղասպանությանը: Նույն օրը ժամը 17-00-ին երկրի ողջ  տարածքում մեկ րոպե լռությամբ կհարգվի Խոջալուի ցեղասպանության հիշատակը:  Խոջալուի ցեղասպանության օրվա կապակցությամբ հանրապետության քաղաքներում և շրջաններում, գյուղերում և ավաններում կիջեցվեն Ադրբեջանի պետական դրոշները:

 


Create Account



Log In Your Account