Feb 11 2019 12:26
Banovsha Shahaliyeva
Views: 116

Իսրայելական ընկերությունը կվերսկսի անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ադրբեջանին: Այս նորությամբ հայկական ԶԼՄ-ները անհանգստացրել են իրենց հասարակությանը: Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը միշտ էլ դժգոհություն է հայտնել՝ երկու երկրների բարեկամության և մասնավորապես, ադրբեջանա-իսրայելական ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված, լավ հիշելով ղարաբաղյան հակամարտության գոտում 2016 թվականի ապրիլան իրադարձությունները: Այն ժամանակ հակահարձակողական գործողությունների արդյունքում, Ադրբեջանը ագրեսորին՝ Հայաստանին ցույց տվեց իր ռազմական ուժի զգալի առավելությունը:

«Իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը զարգանում է 2009 թվականից սկսած: Մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, տնտեսական կապերը նույնպես: Իսրայելական ընկերությունները շատ ակտիվորեն են աշխատում Ադրբեջանում: Միևնույն ժամանակ Ադրբեջանը հետաքրքրված է իսրայելական տեխնոլոգիաներով և ոչ միայն ռազմատեխնիկական ոլորտում: Եվ իհարկե, մեր՝ հրեական ու ադրբեջանական ժողովուրդների միջև առկա է շատ մեծ մարդկային կամուրջ»,-ասել է միջազգային հարաբերությունների ոլորտի իսրայելցի փորձագետ Արիե Գուտը: 

Հրեաները Ադրբեջանում երբեք իրենց չեն զգացել, որպես արտասահմանցիներ-«Շաբաթվա արդյունքները» ծրագրում ընդգծել է իսրայելցի փորձագետ Արիե Գուտը՝ նշելով, որ նրանք միշտ եղել են ադրբեջանական հասարակության ամբողջական մասը: Ինչպես նշում է փորձագետը, բոլոր այս փաստերը բնականաբար տանում են Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, իսկ դա իր հերթին չի կարող չգրգռել Հայաստանին:

«Իսրայելը և Ադրբեջանը իրենց գործընկերներ են ընտրել շատ տարիներ առաջ: Իսրայելը առաջին երկրներից մեկն է, որը 1991 թվականին ճանաչել է Ադրբեջանի անկախությունը: 1992 թվականին դիվանագիտական հարաբերություններ են ստեղծվել: Ադրբեջանում առկա է՝ հաստիքով ու ռեսուրսներով  Հարավային Կովկասում իսրայելական ամենամեծ դեսպանատունը:  Հայաստանում չի գործում Իսրայելի դեսպանատուն: Եվ հետաքրքիր է այն փաստ, որ Հայաստանում չունենալով հրեական համայնք, այդ երկրում հակասեմիտիզմի մակարդակը ամենաբարձրն է հետխորհրդային տարածությունում և Արևելյան Եվրոպայում»,- ասել է Արիե Գուտը:

Ադրբեջանի և Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությունը այսուհետ ևս աճելու է, ընդգծել է փորձագետը: Նրա խոսքով, այն փաստը, որ իսրայելական Aeronautics ընկերությունը կշարունակի մարտական անօդաչուներ մատակարարել Ադրբեջանին, մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ ինչպես էլ հայկական կողմը փորձի թուլացնել Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները, վերջնական հաշվով ոչինչ չի ստացվի:   

 

 

 


Create Account



Log In Your Account