Feb 11 2019 12:33
Banovsha Shahaliyeva
Views: 43

Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների գլխավոր ռազմավարական գործընկերը: Ադրբեջանի նախաձեռնությամբ իրագործվող խոշոր մասշտաբի նախագծերը նպաստում են տարածաշրջանի զարգացմանը: Ադրբեջանը ավանդ է ներդնում՝ Վրաստանի, Թուրքիայի և մյուս երկրների տնտեսական զարգացման մեջ: Այդ մասին ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատում կազմակերպված  միջոցառմանը հայտնել է՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը: Միջոցառման հյուրն է եղել Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Էրլ Լիցենբերգերը:

Էլին Սուլեյմանովը հույս է հայտնել, որ Լիցենբերգերի դիվանագիտական գործունեությունը ավանդ կներդնի՝ երկու երկրների բարեկամական հարաբերությունների մեջ, կամրապնդի երկկողմ հարաբերություններում դրական դինամիկան:  

Դեսպան Էրլ Լիցենբերգերը նշելով, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հուսալի գործընկերն է, ասել է, որ իր ապագա գործունեության մեջ ձգտելու է ավանդ ներդնել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ: Հատուկ երախտագիտություն հայտնելով՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև գործընկերության մեջ մեծ դեր խաղացող  առևտրային պալատին, դեսպան Լիցենբերգերը ասել է, որ ապագայում համագործակցելու է պալատի անդամ գործընկերների հետ: Նա ընդգծել է, որ դեսպանի կարգավիճակում իր համար գլխավոր առաջնահերթություն է համարում հենց տնտեսական և բիզնես կապերի ամրապնդումը:


Create Account



Log In Your Account