Feb 11 2019 13:41
Banovsha Shahaliyeva
Views: 10

Երկար տարիներ է, ինչ Հայաստանի բանակում բացարձակ բացիթողի վիճակ է տիրում: Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական  տարածքներում խաղաղ պայմաններում իրենց իսկ ծառայակիցների կողմից շարունակում են սպանվել հայ զինվորները: Ըստ tert.am-ի ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է Հայաստանի Պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու  քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքում տեղադրված չէ: Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության, դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելը:  Էդգար Գրիգորյանի մահվան դեպքի մասին իր կարծիքն է հայտնել  Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Պարզվում է զինվոր է սպանվել, իսկ մեր «հպարտ» կառավարությունը այդ տեղեկությունը չի հաղորդել հրապարակային, ֆեյսբուքյան  իր էջում գրել է Շարմազանովը:  

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ խաղաղ պայմաններում սպանվում են հայ զինվորները:  Եվ չնայած Հայաստանի Քննչական կոմիտեն բազմիցս  հաղորդագրություն է տարածել, թե իբր բանակում զինվորները ինքնասպանություն են գործում, կամ դրանում մեղադրում են ադրբեջանական կողմին՝  միշտ  էլ ապացուցվում է, որ զինվորները սպանվել ու սպանվում են իրենց իսկ ծառայակիցների և բարձրաստիճան սպաների կողմից:

 

 


Create Account



Log In Your Account