Feb 11 2019 13:53
Banovsha Shahaliyeva
Views: 10

Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների միջև պայքարը այսօր էլ շարունակվում է: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը  NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց՝  «Կառավարության ներկայացված ծրագրում կրթության բլոկը կրկնում է նախորդ կառավարությունների ծրագրի այս հատվածը: Կրթության ոլորտում չկա ազգային ինքնությանը վերաբերող տեսլական, չկա ազգային դաստիարակությանը վերաբերող ծրագրային մոտեցում, և սա պատահական չէ՝ հաշվի առնելով Կառավարության կողմից այն ագրեսիվ վերաբերմունքը, որ կա ինքնությանը վերաբերող խնդիրներին»:

«Կառավարությունը նման է մի վարորդի, որը վերցրել է նույն մեքենան, բայց քշել չգիտի: Իշխանության հասնելու խաթր նա տվել է բոլոր սուտ, կեղծ խոստումները, դրա համար արագ եկավ իշխանության ու այսօր էլ ունի որոշակի համակիրների խումբ: Փաշինյանը դեռ պատասխան է տալու այդ խայտառակ ընտրությունների համար, ցավոք քաղաքական իմաստով: Նա չի կարող բավարարել մարդկանց ակնկալիքները, վարչապետի գործը դառել է հրամցնել որպես հերթական հաջողության պատմություն»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շարունակում է քննադատել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել՝ «Հրապարակվում է կառավարության ծրագրի նախագիծը, որտեղ Փաշինյանի շռայլ և ճոխ խոստումներից բան չի մնացել։ Թռիչքային զարգացում չկա, խոշոր եղջերավորները հեղափոխական կաթնատվություն չեն ապահովում, թոշակները չեն բարձրանում, իսկ կախարդական փայտիկն էլ չի աշխատում։ Շուտով կբոլորի Նիկոլի իշխանության 12 ամիսը, բայց ոչ ժողովուրդը դրական փոփոխություն զգաց, ոչ էլ "քայլողները" դարձան 12 կեսարներ։ Եթե այսպես պետք է աշխատեք, ապա հրաժարականների շքերթը սարերի հետևում չէ, գրել է Էդուարդ Շարմազանովը:


Create Account



Log In Your Account