Feb 11 2019 14:37
Banovsha Shahaliyeva
Views: 9

Հայաստանում երկար տարիների կուտակված խնդիրները իշխանափոխությունից հետո էլ իրենց լուծումը չեն գտել:  Երկրի մարզերում ու գյուղերում ապրող մարդիկ զրկված են առօրյա կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից, ջրից, գազից, էլեկտրաէներգիայից: Ծանր իրավիճակ է տիրում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում, որտեղ երկար տարիներ  գազից զրկված մարդիկ տունը տաքացնելու համար գոմաղբ են վառում:

Հնաբերդում բոլորն են աթարով ջեռուցում տները։ Խորհրդային տարիներին ածուխ են վառել։ Բայց այսօր ինչպես փայտը, այնպես էլ ածուխը թանկ են, գյուղացիները չեն կարողանում գնել։ Ածուխի տարիներն էլ, ասում են, այնքան վաղ էր, որ արդեն չեն հիշում։

Նշենք, որ Արագածոտնի մարզի այս գյուղում գազ չկա։ Ինչպես գյուղացիներն են ասում, արդեն հույս ևս չկա, որ Հնաբերդը երբևէ կգազաֆիկացվի։

Այդ մասին առայժմ միայն խոստումներ են լսել, այն էլ ընտրություններից ընտրություններ:

Հնաբերդում ձմեռները ցրտաշունչ են լինում։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ գազով իրենց տները չեն կարողանա ջեռուցել։ Ծախսը շատ կլինի, այդքան գումար էլ չեն ունենա։ Այդքան գումար կարող են վճարել այն ընտանիքները, որոնք արտագնա աշխատանքի մեկնողներ ունեն։

Գյուղում շատերը վարկեր են վերցնում, որպեսզի անասնապահությամբ զբաղվեն։ Բարձր տոկոսների պատճառով չեն կարողանում եկամուտ ստանալ և ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում վարկերը մարելու համար։


Create Account



Log In Your Account