Mar 14 2019 14:17
Banovsha Shahaliyeva
Views: 92

Հայաստանում օրեցօր կրքերն էլ ավելի են բորբոքվում, երկրի քաղաքներում ու գյուղերում մարդիկ շարունակում են արտահայտել իրենց բողոքը: Կառավարության մոտ կրկին հավաքվել են հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները, ովքեր պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» Հայաստանի օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը: Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 դրամ պետական տուրք:

Տղամարդ. «Սովորական 50 միլիոն եթե դու գումար ես ներդնում, ուրեմն հսկայական զանգված նորից դառնալու է գործազուրկ»:

«Բա չեն ասում էլի մարդու ծանր վիճակը օգտագործելով վերջում դնում են ստիպված պտի մուծես, մուծումա, դրանց մասին թող մտածեն: Լուծումներ ստացողները անում են էն, որ եղելա 20 տարվա ընթացքում, ուրիշի ձեռով պրոստը»:

Նշենք, որ լարված իրավիճակ է ստեղծվել նաև Ազատության հրապարակում: Այնտեղ հավաքված սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները ծանուցում էին ստացել, որտեղ ասվում է, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքի սրճարանները և որ նրանք պետք է  հրաժարվեն վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սրճարանների աշխատողները թույլ չեն տվել ապամոնտաժել տարածքը, ինչի քաշքշուկ է եղել:

ԿԻՆ. «Մարդկանց հացից են կտրում,  ըստեղ լվացող, հավաքարար մարդիկ են, չարքաշ կյանքով աշխատող մարդիկ են, չեք էլ ամաչում»:

«Ուրիշ գործ չկա անելու, էկել եք քանդում եք, էսքան մարդ դուրս էք թողնում, էդ կողմից մտածում եք: Եթե ես ներդրում եմ արել Հայաստանում, այսինքն դրդում են անում, որ մենք չուզենանք աշխատենք, էտա ստացվում:

«Դուք եք էդքան վարք  երեխա պահում, ովա էտ փոխհատուցելու:Գոնե ժամանակ տվեք մարդը տեղ սարքի, հանեք գցեք փողոց մենք էլ գնանք, տենանք ըստեղ ովա ապրելու»:

Հարկ է նշել, որ բողոքի ակցիա են Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել նաև Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները, ովքեր պահանջում են համայնքապետի հրաժարականը։

Տղամարդ. «Մեր ամբողջ Զարթոնք համայնքը հիմա զարթնելա, մեզ պետք չի նման համայնքապետ, մենք պաշտոնապես հրաժարվում ենք»: 

«Ժողովրդի համբերության բաժակը լցվելա, ջուր չկա, հող չկա, դանակը ոսկորինա հասել արդեն: Էս հինգ ամիսա էս բանը գնումա, ուղղակի կրքերը բորբոքվին, մեր ձենն էլ լսող չկա:

«Պարոն Փաշինյան առաջին օրվանից ձեր հետ են էղել ժողովուրդը, էս հինգ ամիսա պատասխան չենք ստանում պարոն Փաշինյան»:

 


Create Account



Log In Your Account