Mar 14 2019 14:40
Banovsha Shahaliyeva
Views: 39

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի օկուպացված տարածքներ այց կատարելով չի դադարում թոզ  փչել ներքին լսարանի աչքերին: Օկուպացված Լեռնային Ղարաբաղում Հայաստանի անվտանգության խորհուրդի նիստ անցկացնելով, նա ցուցադրում է, որ հայկական կողմը հետաքրքրված չէ բանակցային գործընթացում  փոխզիջման ուղիներ փնտրել, ընդհակառակը՝ ցանկանում է ամեն կերպ  խախտել դրանք:

«Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս  ղեկավարությունում  գտնվող մարդիկ  այնքան էլ փորձառու չեն: Առաջինն հերթին ինքը Նիկոլ Փաշինյանը: Նա նոր մարդ է քաղաքականության մեջ: Նիկոլ Փաշինյանը պետք  է դեռ փորձ կուտակի, դրա համար էլ մոտ ապագայում բանակցային գործընթացի հետ կապված առաջընթաց  չի ակնկալվում: Ադրբեջանը միշտ խոսել է  բանակցային գործընթացին իր պատրաստակամության մասին:  Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է, իսկ Հայաստանն ամեն տարի փոխում է իր դիրքորոշումը»,-ասել է քաղաքական  մեկնաբան Ազեր Հասրեթը:   

Փաշինյանը և նրա թիմը ձգտում է՝ իր  անիրականանալի խոստումներով հանգստացնել, ինչպես իրենց քաղաքացիներին, այնպես էլ անջատողական վարչակարգին: Փաստը մնում  է փաստ. Փաշինյանի իշխանության գալը Հայաստանում առայժմ միայն  սաստկացնում է երկրի  ճգնաժամային իրավիճակը:

«Հայաստանում իրավիճակը տարեցտարի, կարելի է ասել, որ գրեթե ամեն օր վատթարանում է: Հայաստանի ժողովուրդը ակնկալում էր, որ նրանց մոտ ամեն ինչ կփոխվի դեպի լավը, սակայն ընդհակառակը՝ փոխվում է   դեպի վատը: Ամեն օր փակվում են աշխատատեղերը: Մարդիկ մի կտոր հաց վաստակելու  համար դուրս են գալիս փողոցներ»,-ասել է Ազեր Հասրեթը: 

«Հայաստանն իր վարած արտաքին քաղաքականության պատճառով գտնվում է մեկուսացման և շրջափակման մեջ: Հայաստանի արտաքին սահմանների շուրջ 80 տոկոսը գտնվում է փակուղու մեջ: Մյուս կողմից Հայաստանը սահմանակցում է Իրանի հետ, որը նույնպես գտնվում է պատժամիջոցների ազդեցության տակ: Բնականաբար, եղել են հովանավորների և պոտենցիալ ներդրողների խոստումներ: Հայաստանի վարչապետը վերջին ամիսներին մի շարք այցեր է իրականացրել եվրոպական երկրներ, այդ թվում Իրան, որտեղ հանդես է եկել նույն այդ տնտեսական թեմայով՝ ներդրումների ներգրավման թեմայով: Սակայն ով  ներդրումներ կկատարի մի պետության տնտեսության մեջ, որը գտնվում է շատ ողբալի վիճակում»,-նշել է քաղաքագետ (Ադրբեջան) Իլգար Վելիզադեն: 

«Կարծում եմ, որ այն  հիասթափությունը, որն աճում է Հայաստանում, հենց Նիկոլ Փաշինյանի ցուցադրած վարքագծի շնորհիվ է, որն անպատասխանատու կերպով միշտ հանդես է գալիս Ադրբեջանի, Թուրքիայի  հանդեպ ինչ որ  հավակնություններով, և ի վիճակի չէ որևէ բան անել իր երկրի տնտեսական և սոցիալական իրավիճակը շտկելու համար: Նա գործը հանգեցնում է այնպիսի անցանկալի կետի, երբ հնարավոր կլինի  ռազմական սցենարի իրականացումը»,-ասել է քաղաքագետ (Ադրբեջան)   Թոֆիկ Աբասովը:  

Ելնելով դրանից, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ձգձգվելը  ավելի մեծ վնաս է հասցնում հենց Հայաստանին: Հակամարտության կարգավորման և Հայաստանի ողբալի վիճակի կայունացման  միակ ճանապարհը՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն է: 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account