Mar 15 2019 12:27
Banovsha Shahaliyeva
Views: 39

Կայացել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն անցկացված   լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքներին նվիրված Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստը: Վերլուծելով զորավարժությունների արդյունքները, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդգծել է, որ բոլոր առաջադրանքները լիովին կատարվել են և զորավարժությունների պլանի համաձայն,  զորքերը հաջողությամբ ավարտել են լայնամասշտաբ մարտական գործողությունները: Պաշտպանության նախարարը նշել է, որ զորավարժությունների ընթացքում կառավարման մարմինները և զորքերի օպերատիվ պատրաստությունը կատարելագործվել  և բարձրացվել է նոր   մակարդակի վրա, շտաբները հաջողությամբ կատարել են  առաջադրված  խնդիրները: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել զորավարժություններին ներգրավված  զորքերի կառավարման մեջ հրամանատարության ունակությունները և զինծառայողների մարտական ոգին:  

Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն անցկացվող  լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում  իրականացվել է մարտական հրաձգության փուլը։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, զորավարժություններին համապատասխան, տարբեր զորատեսակները զենքի ու ռազմական տեխնիկայի կիրառմամբ կատարել են՝ ուսումնամարտական խնդիրները։
Բարդ ռելիեֆային պայմաններում՝ պայմանական հակառակորդի հարձակողական գործողությունների հաշվառմամբ,  զորքերը կառավարման համակարգերով   արդյունավետ  փոխգործակցություն են ցուցադրել՝ ժամանակակից համազորային մարտի սկզբունքների պահպանմամբ: Ժամանակակից սարքավորումներով հագեցված տարբեր հրաձգարաններում և ուսումնական տեղամասերում ստորաբաժանումների կողմից կատարվել է՝ մարտական հրաձգություն և կրակով մանյովրեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի կիրառմամբ՝ տակտիկական առաջադրանքների նոր մեթոդների կատարմանը: 

 


Create Account



Log In Your Account