Mar 15 2019 13:12
Banovsha Shahaliyeva
Views: 14

Ադրբեջանի մայրաքաղաքում իր աշխատանքն է շարունակում Բաքվի VII գլոբալ ֆորումը: Նիզամի Գյանջևիի Միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Աշխարհի նոր արտաքին քաղաքականություն» թեմայով ընթացող համաժողովում քննարկվում են գլոբալ քաղաքականության փոփոխման, կայուն զարգացման մարտահրավերների, անվտանգության համար միջինարևելյան համագործակցությունը հանուն անվտանգության, գիտության և մշակույթի դերը արդի որոշումների ընդունման գործում և այլ կարևոր հարցեր:

«Բաքվի Գլոբալ ֆորումը կարևորագույն  ֆորումներից մեկն է, որը կանոնավոր կերպով անցկացվում է: Դա  տարբեր երկրներից բազմաթիվ մարդկանց հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակել  տարբեր կարևոր թեմաների շուրջ: Նրանց համար  հնարավորություն  է ստեղծվել այդ  ամենն անել նման ազատ միջավայրում: Դա հսկայական արժեք ունի բոլոր մասնակիցների  համար»,-ասել է գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ Դեվիդ Հերրիսը:

«Ես ամեն տարի մեծ  հաճույքով մասնակցում եմ  Բաքվի Գլոբալ ֆորումին: Կազմակերպիչները բարենպաստ հարթակ են ստեղծել   օգտակար բանավեճեր անցկացնելու և Ադրբեջանի մշակույթի մասին տեղեկատվության փոխանցման համար: Ֆորումին մասնակցում են պետությունների ղեկավարներ, երկրների վարչապետներ և շատ ազդեցիկ մարդիկ, ովքեր ինչ-որ բան ունեն ասելու: Նրանք այստեղ կարող են  ազատորեն կիսվել իրենց ցանկացած կարծիքներով: Պետք է նշել, որ ֆորումն օգուտ է բերում ոչ միայն Ադրբեջանին, այլև ողջ մարդկությանը»,-նշել է  «Մարմարա» խմբի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի նախագահ Աքան Սուվերը:

«Կարծում եմ, որ նման հանդիպումների կազմակերպումը շատ կարևոր է: Այստեղ մենք քննարկում ենք մեր քաղաքականության ապագան, միջազգային համագործակցության խնդիրները: Պետությունների ղեկավարները, նախարարները մեր ուշադրությունը հրավիրում են անցյալի և ներկայի տարբերությանը, քննարկում են  հետագա պլանները: Այս ամենը շատ կարևոր է նոր սերնդի համար, հատկապես միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող ուսանողների համար՝ համաշխարհային իրականությունը հասկանալու և իրենց որոշումներն առաջարկելու համար»,-ասել է Զապորոժիեի ազգային տեխնիկական համալսարանի ռեկտոր Սերգեյ Բելիկովը:

«Այս ֆորումը արդեն իսկ ճանաչվել է որպես համաշխարհային գլոբալ խնդիրների առաջադրման համար կարևոր հարթակ: Այս տարի ֆորումի համար ընտրված թեման հաստատում է իմ ասածները: Համաշխարհային գլոբալ քաղաքական ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունները ստիպում են մեզ փոխել արտաքին քաղաքականության ուրվագծերը: Սակայն որևէ բան փոխելուց, որոշում ընդունելուց առաջ,  դրանք քննարկելու անհրաժեշտություն կա: Բաքվի Գլոբալ ֆորումը ստեծում է այդ հնարավորությունը: Բարձր մակարդակի հյուրերի և միջոցառման մասնակիցների այս կազմը մեզ հնարավորություն է տալիս ընդհանուր որոշումներ կայացնել»,-ասել է Մոնտենեգրոյի նախագահ Միլո Չուկանովիչը:

«Ֆորումում  հնչեցված ելույթները հանգեցնում են նրան, որ  աշխարհում դեռ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Ադրբեջանի համար նման համաժողովները հյուրընկալելը նույնպես շատ կարևոր է: Քանի որ Ադրբեջանը հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ միջազգային հանդիպումներ: Այս միջոցառումը շատ օգտակար է նաև Ադրբեջանը համաշխարհային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից: Այս առումով շատ կարևոր է նաև գաղափարախոսության,  քաղաքականության և մյուս ոլորտների  ներկայացուցիչների այս ֆորումին մասնակցելը»,-ասել է Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Ջեմիլ Չիչեքը:

«Ես երկար տարիներ հետևում եմ այս ֆորումի աշխատանքներին: Այս ֆորումի շնորհիվ Ադրբեջանի մասին ճշմարտությունները, Ադրբեջանի ձեռք բերած հաջողությունները ողջ աշխարհին հասցնելը շատ կարևոր է: Որպես Ադրբեջանի բարեկամ՝ 1980 թվականներից ի վեր տարբեր պաշտոններում այցելել եմ ձեր երկիր: Հանգուցյալ Հեյդար Ալիևի նախագահության ժամանակ մեր կատարած աշխատանքների արդյունքում տեսնում ենք, թե ինչպես է   Ադրբեջանն օրեցօր զարգանում և  ամրապնդվում, աճում է նրա հեղինակությունն աշխարհում: Նիզամի Գյանջևիի կենտրոնը նույնպես մեծ դեր է խաղում այս հարցում»,-ասել է ԻՀԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն:

«Այս ֆորումը մեծ նշանակություն ունի: Այստեղ ներկայացվել են աշխարհի ավելի քան 50 երկրներից ներկայացուցիչներ:  Բարձրաստիճան դիվանագետների, պաշտոնատար անձանց մասնակցությունը ցուցադրում է Ադրբեջանի հեղինակությունը, ֆորումի բարձր մակարդակը: Չինաստանի և Ադրբեջանի միջև և քաղաքական, և տնտեսական առումով առկա են մեծ կապեր: Դա ուրախացնում է մեզ: Ադրբեջանը Չինաստանի համար Կովկասում մեծ շուկա և բարձր մակարդակի գործընկեր է  հանդիսանում, երկիրը պատրաստ է ակտիվորեն հանդես գալ՝ «Մեկ գոտի,  մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ»,-նշել է Չինաստանի մարդու իրավունքների ինստիտուտի փոխնախագահ Լյանգ Ժիանգուանը:

Բաքվի  VII Գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին կազմակերպվել է ընդունելություն:  Ընդունելությանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, մի շարք երկրների  պետությունների ու  կառավարությունների՝ ներկայիս և նախկին   ղեկավարներ, հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ:


Create Account



Log In Your Account