Mar 15 2019 14:15
Banovsha Shahaliyeva
Views: 55

Հայաստանում նոր իշխանությունների վարած քաղաքականության դեմ ցույցերը նոր թափով են շարունակվում: Գրեթե առանց բացառության ամեն օր ամենատարբեր հարցերով բողոքի ակցիաներ, պիկետներ են կազմակերպվում, հաճախ փողոցներ ու մայրուղիներ են փակվում։ Մի քանի օր է՝ այդ ամենը խտացված կերպով արտահայտվում է Ազատության հրապարակում, որտեղ սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները թույլ չեն տալիս Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին ապամոնտաժել մի քանի սրճարաններ՝ Օպերայի շրջակա տարածքը կանաչապատելու նպատակով։ Այդ ամենը ուղեկցվում է քաշքշոցներով ու ծեծկռտուքներով։ Կան բերման ենթարկվածներ։

ԿԻՆ .«Դու էլ էս ժողովուրդ, ես էլ եմ ժողովուրդ, ընկել եք քանդում եք: Հիմա ես քաղաքապետին եմ դիմում, դու բացի հանելուց ուրիշ ինչ կարող ես անել, կտրում եք ընտանիքից, որ գնան: Էրեկ իմ տղան քաղաքապետարանում ելույթա ունենում, նրան բռնում տանում են: Թողեն գնան, էտ էք ուզում, մի հատ մտածեք ուղեղով»:

1990-ականների կեսերից հետո Հայաստանում ձևավորված որևէ իշխանություն չի ունեցել լեգիտիմություն ու հանրային վստահություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ այս 10 ամիսների ընթացքում  բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք չեն կատարվել, պայքարը գրեթե բոլոր ուղղություններով տապալվել է, հանրահավաքներն ու դրանց նախորդած երևանյան երթն ապացուցեցին, որ նա չունի այլևս մեծ վստահություն, մարդիկ ռեալ բան են պահանջում՝ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, ապրանքների գների նվազեցում, արտագաղթի կանգնեցում, նոր աշխատատեղերի բացում,  որոնք Փաշինյանը չի կատարել:

Այս պայմաններում ամեն օրվա հետ ավելանում է հասարակության հիասթափության չափաբաժինը, ինչը մարդկանց մղում է փողոց բողոքելու ամենատարբեր խնդիրների համար։ Այդ ակցիաները առայժմ տարերային, տեղային բնույթ ունեն, սակայն անհրաժեշտ պահին՝ համապատասխան համակարգման ու աշխատանքի դեպքում կարող են ծավալուն և ընդգրկուն տեսք ստանալ։


Create Account



Log In Your Account