Mar 15 2019 17:31
Banovsha Shahaliyeva
Views: 10

Ամերիկացի հայտնի հաղորդավար Ջոն Բաթչելորը կրկին այցելել է Ադրբեջան՝ Հրո երկրի մասին հաղորդաշար պատրաստելու համար: Բաթչելորը ղեկավարում է Նյու Յորքում հեռարձակվող «Ջոն Բաթչելոր շոու» ռադիոհաղորդումը: Հերթական անգամ այցելելով Ադրբեջան՝ հաղորդավարը նշել է, որ երկիրը զարգանում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ:

«Սա իմ երրորդ այցն է Ադրբեջան: Այստեղ եղել եմ 2017-ի գարնանը և 2018-ի ամռանը: Ամեն մի այցի ընթացքում ես իմ հաղորդման ժամանակ պատմում եմ ձեր երկրի գեղեցկության և պատմության մասին: Ադրբեջանը դա հայտնագործություն է ամերիկացի ունկնդիրների համար: Ես եկել եմ ձեր նվաճումների մասին իմ ունկնդիրներին պատմելու»,-ասել է Ամերիկացի հայտնի հաղորդավար Ջոն Բաթչելորը:

Ռադիոհաղորդավարը նաև ընդգծել է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:

«Միացյալ Նահանգները տարածաշրջանին բարգավաճում է ցանկանում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ սպառնալիք է այն նպատակի իրականացման համար: Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը երաշխիք կլինի տարածաշրջանային զարգացման համար»,-նշել է Ամերիկացի հայտնի հաղորդավար Ջոն Բաթչելորը:   

Ներկայիս այցի ժամանակ Ջոն Բաթչելորը իր գործընկերների հետ միասին եղել են Գուբայի շրջանում, որտեղ այցելել են Ցեղասպանության հուշահամալիր: Ռադիոհաղորդավարն ասում է, որ  մինչ հիմա տեղյակ չի եղել այդ իրադարձությունների մասին: Նա նաև ծանոթացել է Գուբայի պատմությանը, իր հիացմունքն է հայտնել Ադրբեջանում տիրող հանդուրժողականության մթնոլորտի առնչությամբ:

«Ադրբեջան, որտեղ հիմնականում բնակվում են մուսուլմաններ, որևէ ագրեսիա չես տեսնի այլ ազգերի կամ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ: Պատմելով այստեղ տեսածներիս մասին՝ ես ամերիկացի ունկնդիրներին ուզում եմ համոզել, որ մարդիկ, ովքեր ագրեսիվ գործողություններ են անում Ամերիկայում կամ այլ երկրներում, կրոնի հետ կապ չունեն: Նրանք ուղղակի «վատ մարդ են»: Այսօր ամերիկացիները նման բացատրության կարիք ունեն»,-ասել է Ամերիկացի հայտնի հաղորդավար Ջոն Բաթչելորը:  


Create Account



Log In Your Account