Հարակից նյութեր
Բաքվում կայացել է ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների նախարարների Համատեղ մոնիթորինգային կոմիտեի 13-րդ նիստը: 14 անդամ երկրներ և ՕՊԵԿ-ի քարտուղարությունը ներկայացվել են բարձր մակարդակով: Նիստի ընթացքում կայացել է նավթի շուկայի զարգացման թեմային նվիրված շնորհանդես, լսվել է՝ Համատեղ տեխնիկական հանձնաժողովի՝ փետրվար ամսվա արդյունահանման ցուցանիշների մասին զեկույցը: Նշենք, որ մարտի 17-ին Բաքվում կայացել է նաև Համատեղ տեխնիկական հանձնաժողովի 27-րդ նիստը: Մասնակիցները քննարկել են նավթի շուկայի ընթացիկ վիճակը, առկա խնդիրները և այլ հարցեր: