Apr 20 2019 12:16
Banovsha Shahaliyeva
Views: 140

Ստամբուլում կայացել է էներգետիկ համագործակցությանը նվիրված եռակողմ հանդիպում՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հռչակագիր, որը ենթադրում է համագործակցության ընդլայնում՝ վերականգնվող էներգիայի, էներգետիկ արդյունավետության, կանաչ տեխնոլոգիաների, փորձի փոխանակման ոլորտներում, նավթագազային արդյունաբերության ոլորտում գործող գիտահետազոտական կենտրոնների միջև կապերի հաստատում, ինչպես նաև համատեղ ցուցահանդեսների, խորհրդաժողովների և գիտաժողովների անցկացում:

Հանդիպմանը Թուրքիան ներկայացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, Ադրբեջանը՝ էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Թուրքմենստանը՝ «Թուտքմենէկոլոգիա» պետական կորպորացիայի նախագահ Շահըմ Աբդրախմանովը:

Հանդիպմանը քննարկումներ են անցկացվել էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ: 


Create Account



Log In Your Account