Apr 24 2019 17:30
Banovsha Shahaliyeva
Views: 452

Ֆրանսիական Նանտ քաղաքում սկսել է գործել ադրբեջանական դպրոց: «Ղարաբաղ» կոչվող ուսումնական հաստատությունում դասավանդվելու է ադրբեջաներեն լեզու, Ադրբեջանի պատմություն, աշխարհագրություն և այլ առարկաներ: Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը կարևորել է արտասահմանում «Ղարաբաղ» կոչվող դպրոցի բացումը:   

«Ֆրանսիայում գործող հայկական սփյուռքը ամեն կերպ փորձում է խոչընդոտել Ադրբեջանի նախագծերին: Դրանով հանդերձ, ադրբեջանական համայնքը Ֆրանսիայի ամենաակտիվ համայնքներից է: Այս դպրոցի բացումը նպաստելու է համայնքի համախմբմանը և գործունեության ամրապնդմանը»,-ասել է սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիտեի ղեկավար Ֆուադ Մուրադովը:  

Նանտ քաղաքում և մերձակա շրջաններում բնակվող ադրբեջանցիները բարձր են գնահատում նման դպրոցի բացումը:

«Դպրոցում ինտերակտիվ դասեր են կազմակերպվելու 6-ից 9-ը և 10-ից 13 տարեկան երեխաների համար: Այստեղ ուսուցումը կազմակերպվելու է  տեղական օրենսդրությանը համապատասխան»,-ասել է Ֆրանսիայի ադրբեջանցիների մշակութային ասոցիացիայի ղեկավար Թողրուլ Զեյնալովը:


Create Account



Log In Your Account