Apr 26 2019 12:33
Banovsha Shahaliyeva
Views: 278

Երկար տարիներ է, ինչ Հայաստանը ընկղմվել է խորը ճգնաժամի մեջ: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց, նրա տված խոստումներից հետո էլ այդ երկրում ոչ մի էական ու դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 5 տոկոսով Հայաստանում պակասել է արտաքին առևտրաշրջանառությունը:  Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի  արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 600 մլն դոլար: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ միայն արտահանումը երկրում նվազել է 8.6 տոկոսով, իսկ ներկրումը՝ 3.1 տոկոսով: Բացարձակ թվային արտահայտությամբ էլ ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցել են արտահանումը, այսինքն՝ ըստ էության, շարունակվում է արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը, ներկրվել է 1 մլրդ 85.8 մլն դոլարի ապրանք, արտահանվել՝ 543 մլն դոլարի ապրանք:

Նշենք, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում իրավիճակը էլ ավելի է վատացել: Երկրում սոցիալ-տնեսական իրավիճակի շարունակական վատթարացում, համատարած աղքատություն ու գործազրկություն է տիրում: Հայաստանցիները չեն մոռացել Նիկոլ Փաշինյանի տված խոստումները, թե վարչապետը իր կախարդական փայտիկով իրենց կյանքը կփոխի դեպի լավը, թե կբարձրացվեն թոշակներն ու աշխատավարձերը, նոր աշխատատեղեր կբացվեն: Սակայն ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվել, եղածներն էլ՝  կառավարության մեղավորությամբ մեկը մյուսի հետևից փակվում են: Եվ անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ինքը ինչպես է գնահատում իր աշխատանքը, կարևոր գնահատականը տալիս է քաղաքացին, ում վրա և անդրադառնում է իշխանության գործունեությունը։ Yerevan.Today-ի Երևանի փողոցներում հերթական հարցման ժամանակ, թե վերջին մեկ տարում քաղաքացիները սոցիալական վիճակում փոփոխություն արձանագրե՞լ են և՝ ինչպիսի՝ մարդիկ պատասխանել են, որ ոչինչ չի փոխվել իրենց կյանքում, և որ Հայաստանում աշխատանք գտնելը դարձել է անապատում ասեղ գտնելու պես բան․

ԿԻՆ. «Ոչ, նույնն է մնացել, ինձ աշխատանքից վտարել են, ծննդյանս օրը չթողեցին սեղաններից...»:

ՏՂԱՄԱՐԴ . «Նույն ֆինանսական պահերի մեջ ենք, թե չէ ուրիշ ինչ բանով»:

ԿԻՆ . «Դե իհարկե ինչ պետք է փոխվի, մարդիկ ապրում են ոնց որ կա իրականությունում»:

«Ավելի վատացելա գնալով, աշխատում ենք ու չենք կարողանում ապրենք, պատկերացրեք: Լավ չի ապրելակերպը մի խոսքով: Հայաստանում գործ փնտրելը անապատի մեջ ասեղ փնտրելու նման է»:

 


Create Account



Log In Your Account