Apr 29 2019 17:31
Banovsha Shahaliyeva
Views: 244

Խորվաթիային Ադրբեջանի հետ միավորում   է մեկ ճանապարհ` դա զարգացման ճանապարհն է: Այդ մասին Բաքվում՝ ադրբեջանա-խորվաթական գործարար համաժողովում հայտարարել է՝ Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:

«Ադրբեջանի և Խորվաթիայի միջև տնտեսական համագործակցությունը զարգանում է: 2013 թվականին  մենք ստորագրել ենք ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Բացի դրանից, մենք արդեն ստորագրել ենք տնտեսական համագործակցության մասին փաստաթուղթ: Այսօրվա համաժողովին մասնակցում  է նաև Խորվաթիայի առևտրի պալատը: Ներկայացված  են տնտեսության և բիզնեսի բոլոր ոլորտները»,-ասել է Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերով նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:

Այսօր երկու երկրները մեծ ներուժ ունեն առևտրաշրջանառության դիվերսիֆիկացման և  ավելացման համար: Ադրբեջանը հետաքրքրված է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայմամբ:

«Անցյալ տարվա արդյունքներով, երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է 16 տոկոսով՝ կազմելով 250 մլն դոլար: Այս տեմպերը կարելի է բավարար համարել, սակայն ապրանքաշրջանառության աճի համար ներուժ կա»,-ասել է Ադրբեջանի տնտեսության փոխնախարար  Ռուֆաթ Մամեդովը:

Նշենք, որ Բաքվում ադրբեջանա-խորվաթական գործարար համաժողովին մասնակցում են՝ տարբեր ոլորտները ներկայացնող  ավելի քան 80  ձեռնարկատերեր:

 

 

 

 


Create Account



Log In Your Account