Apr 30 2019 12:32
Banovsha Shahaliyeva
Views: 248

Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո էլ հայկական բանակում տիրող ապօրինությունների, կոռուպցիայի, անբարենպաստ մթնոլորտի արդյունքում մահացության դեպքերը շարունակվում են: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը epress.am-ի հետ զրույցում նշել է, որ զարմանալիորեն ոչ մարտական պայմաններում մահացությունների թիվն է ավելանում։

«Եթե նայենք ինքնասպանության և սպանության դեպքերը, 2017 թվականի հետ համեմատած չեն նվազել, ցավոք, փոփոխություն չեմ տեսնում։ Մեղրիի զորամասի դեպքը ցույց տվեց, որ հիմնավորում է փաստերով»,-ասել է Արթուր Սաքունցը։

Արթուր Սաքունցի խոսքով՝ ինքը չունի որևիցե երաշխիք, որ ուղղահայաց  հարաբերությունները գոյություն չունեն այլ զորամասերում ևս և որ Մեղրիի զորամասի դեպքը պետք է բազմակողմանի քննության արժանանա:

«Սա այն դեպքն է, երբ պաշտպանության նախարարությունը պետք է նշանակի, և այդ նյութերը հրապարակային դառնան։ Պատասխանատվության միջոցներ են կիրառվել զինվորների նկատմամբ՝ սահմանային գոտիներ տեղափոխելով, ինչի հիման վրա է կիրառել»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ պետք է իրավական հիմքերը ցույց տրվեն, քանզի դրանք  մարդու իրավունքներին վերաբերող հարցեր են, որոնք չպետք է ծառայողական գաղտնիք որակվեն։


Create Account



Log In Your Account