Apr 30 2019 12:20
Banovsha Shahaliyeva
Views: 232

Քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնումը և ամրապնդումը Ադրբեջանի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է: Այս կապակցությամբ երկիրը ակտիվ արտաքին կապեր է հաստատում և տնտեսական գործընկերության ընդլայնման  միջոցով  խթանում է մասնավոր հատվածի զարգացմանը: Այս մասին CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է տնտեսագետ Էլլադա Խանքիշիևան: Նրա խոսքով, ադրբեջանա-խորվաթական գործարար-համաժողովի անցկացումը հերթական քայլ է լայնամասշտաբ նպատակներին հասնելու ուղղությամբ:  

«Ադրբեջանում առկա են մեծ հնարավորություններ խորվաթական բիզնեսի համար: Մեզ մոտ նոր արդյունաբերական թաղամասեր են կառուցվում, որտեղ արտոնյալ վարկեր ստանալու հնարավորություն է ընձեռնվում:

Դա նպաստում է նաև արտասահմանյան ներդրումների ներգրավմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Ադրբեջանը և Խորվաթիան համագործակցում են տարբեր բնագավառներում: Օրինակ  Ադրիատիկ գազատարի կառուցման շնորհիվ ադրբեջանական գազը կմատակարարվի այս երկիր: Մեծ հնարավորություններ կան նաև ոչ նավթային հատվածում՝ մեքենաշինության, նավաշինության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում»,-ասել է տնտեսագետ Էլլադա Խանքիշիևան: 

Ավելի վաղ Բաքվում՝ Ադրբեջանի Արտահանման և ներդրումների խրախուսման հիմնադրամի և Տնտեսության նախարարության կազմակերպչական աջակցությամբ անցկացվել էր ադրբեջանա-խորվաթական գործարար-համաժողով:

Միջոցառմանը երկու երկրների պաշտոնատար անձանց հետ համատեղ մասնակցել են՝ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ավելի քան 80 գործարար: Նշենք, որ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով, կազմելով 250 միլիոն դոլար:


Create Account



Log In Your Account