May 02 2019 12:44
Banovsha Shahaliyeva
Views: 303

Յոմ խա-Շոան Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը՝ առավոտյան ժ. 10.00-ին, ամբողջ երկրում հնչում է ազդանշանը, որի ժամանակ քարանում է ամբողջ երկիրը: Մարդիկ 2 րոպե լռությամբ հարգում են սպանվածների հիշատակը: Այս տարի հիշատակի օրը նշվում է մայիսի 2-ին: Սա նաև Վարշավայի գետտոյում ապստամբության օրն է:

1945 թվականի հունվարի 27-ին Կարմիր բանակի զինվորներն ազատ արձակեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը` փրկելով 3.790 մարդու կյանք: Հենց այս իրադարձության հետ կապված էլ այս օրը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: Իսկ 2007 թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին 61/255 բանաձևը, որը դատապարտում է 1933-45 թվականներին հրեաների Հոլոքոստի՝ ցեղասպանության ժխտումը:


Create Account



Log In Your Account