May 03 2019 12:45
Banovsha Shahaliyeva
Views: 231

Միջմշակութային երկխոսության 5-րդ համաշխարհային ֆորումի մասնակիցները նշում են, որ Բաքվում անցկացվող համաժողովը բարենպաստ մթնոլորտ է ստեղծում տարբեր մշակույթների միջև կապերի զարգացման շուրջ քննարկումների կազմակերպման համար:

«Սա համաշխարհային հարթակ է, որը տարեցտարի առավել մեծ համբավ է ձեռք բերում: Միջմշակութային կապերը շատ  կարևոր են Ղազախստանի համար, ինչը դրականորեն է ազդում գործընկեր երկրների հետ մեր քաղաքական հարաբերությունների վրաԿուզենայի հատուկ նշել, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև առկա են հոյակապ մշակութային կապեր: Մենք հոյակապ նախագծեր ենք իրականացնում պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ»,-ասել է Ղազախստանի մշակույթի փոխնախարար Աքթոթը Ռաիմկուլովան:  

Ֆորումի շրջանակներում անցկացված նախարարների 4-րդ հանդիպմանը կարևորվել է Ադրբեջանի դերը Բաքվի գործընթացի իրականացման գործում: 

«Առաջին իսկ օրվանից մենք աջակցել ենք Բաքվի գործընթացին: Մենք պետք է գործենք համաձայնեցված՝ խնդիրներին դիմակայելու համար, որոնք անկայունություն և դաժանություն  են ծնում, որոնցից տուժում է ողջ աշխարհը: Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին այս գործընթացը կյանքի կոչելու համար: Այստեղ ներկա են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հավատում են այս գործընթացին»,-ասել է ISESCO-ի գլխավոր տնօրեն Աբդուլազիզ Օսման ԱԼ-Թուվեյջրի:  

Ֆորումի մասնակիցները միջմշակութային երկխոսությունը դիտարկում են որպես գործուն ռազմավարություն՝ բռնության և խտրականության դեմ պայքարի հարցում:   

«Բաքվի ֆորումին մասնակցում ենք արդեն 5-րդ անգամ, ինչը մեզ համար մեծ պատիվ է: Շատ կարևոր է աշխատել սոցիալական, մշակութային հարցերի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք առկա են ցանկացած երկրում: Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է միջմշակութային երկխոսության զարգացման ուղղությամբ, ինչը շատ կարևոր է»,-ասել է Պակիստանի խորհրդարանի անդամ Ռամեշ Կումար Վանկվանին:    

Բաքվի ֆորումը իրավացիորեն դարձավ միջազգային հարթակ, որն աշխարհի երկրներին և կազմակերպություններին հնարավորություն է ստեղծում բազմազանությանը, երկխոսությանը և փոխըմբռնմանը աջակցելու ուղղությամբ: Միջմշակութային երկխոսության 5-րդ համաշխարհային ֆորումին մասնակցեցին ավելի քան 100 երկրների և 30 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:   


Create Account



Log In Your Account