May 03 2019 18:08
Banovsha Shahaliyeva
Views: 238

Բաքվում իր  աշխատանքն է  ավարտել միջմշակութային երկխոսության 5-րդ համաշխարհային համաժողովը: Այս տարի քննարկումներին մասնակցեցին ավելի քան 105 երկրների և 35 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Երիտասարդությունը հանուն խաղաղության» առաջին նիստը տեղի ունեցավ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի կազմակերպչական աջակցությամբ: Ֆորումի մասնակիցների առջև ելույթ է ունեցել Հեյդար Ալիևի Հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան:

«Յուրաքանչյուր նոր սերունդ գերազանցում է նախորդին: Այն ավելի մարդասիրական է, հանդուրժող, զգայուն, լայն տեսադաշտով: Սա պատմության բնական ընթացքն է: Եկեք օգնենք երիտասարդներին իրենց ջանքերը համախմբելու և գլոբալ խնդիրներ լուծելու համար: Օգնելով նրանց, մենք օգնում ենք բոլորիս»,-ասել է Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան:

Քննարկումերի շրջանակներում շոշափվել  է  նաև տարածաշրջաններում խաղաղության ու անվտանգության ապահովման մեջ դիվանագիտության դերը: Ինչպես նշել է  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, չկարգավորված հակամարտությունները մնում են՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը խոչընդոտող  հիմնական մարտահրավերներ:

«Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս հանդիսանում է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման հիմնական սպառնալիքը: Օկուպացման տակ պահելով օտար տարածքները, Հայաստանը չի հասել որևէ հաջողության երկրի ներսում:Այսօր նա մնում է՝ միգրացիայի, աղքատության, գործազրկության  բարձր ցուցանիշով  երկիր: Հայաստանում չեն կարող բերել թեկուզ մեկ փաստարկ այն մասին, թե ինչի է հասել այդ երկիրը՝ Ադրբեջանի ու տարածաշրջանի վզին փաթաթելով ղարաբաղյան հակամարտությունը: Հայաստանի բնակիչները չեն հավատում այդ երկրի ապագային, ինչով և բացատրվում է բնակչության սրընթաց աճող արտագաղթը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Ընդհանուր առմամբ, միջմշակութային երկխոսության 5-րդ համաժողովի երկրորդ օրվա շրջանակներում  մասնակիցները շոշափել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ երիտասարդության դերը  բազմամշակութային հասարակության ձևավորման մեջ, մարդու իրավունքների պաշտպանությունը մշակութային բազմազանության համատեքստում, ինչպես նաև միգրացիան և անվտանգությունը:


Create Account



Log In Your Account