May 06 2019 17:15
Banovsha Shahaliyeva
Views: 281

Ադրբեջանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել երկու երկրների երկաթուղային գերատեսչությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման մասին: Հուշագիրը ենթադրում է երկաթուղային ենթակառուցվածքների զարգացում և կոոպերատիվ կապերի ընդլայնում, ինչպես նաև Իրան-Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա և Բաքու-Թբիլիսի-Կարս միջազգային տրանսպորտային միջանցքներով բեռնային և ուղևորափոխադրումների ավելացմանն ուղղված աշխատանքներ:

«Ադրբեջանի տարածքով արդեն բեռնափոխադրումներ են իրականացվում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղությամբ: Սակայն, տրանսպորտային և տարանցիկ հեռանկարները նոր հնարավորություններ են բացում գործընկեր երկրների հետ կոոպերացիայի համար: Այսպես, Արևելք-Արևմուտք ուղղությամբ գործարկվելու է ևս մեկ միջանցք՝ դեպի Թուրքիայի տարածք: Այդ միջանցքը հնարավորություն կտա Ճապոնիայից, Կորեայից և Վիետնամից բեռները Ռուսաստանի տարածքով փոխադրել դեպի Թուրքիա և Եվրոպա: Այս խոշոր միջտարածաշրջանային նախագիծը իրականացվելու է Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների համատեղ ջանքերով»,-ասել է «ադրբեջանական երկաթուղիներ»-ի ղեկավար Ջավիդ Գուրբանովը:   

«Մենք տեսնում ենք, որ մեր ադրբեջանցի գործընկերները մեզ հետ համամիտ են Եվրասիական տարածության ներուժի զարգացման հարցում: Մենք բարձր ենք գնահատում Իրանի Աստարա կայարանի կառուցման և դրա բազայի հիման վրա լոգիստիկ կենտրոնի ստեղծման աշխատանքները: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը համարում ենք մեծ նվաճում: Այդ երկաթգծով հետաքրքրվում են շատ բեռնափոխադրողներ: Վստահ եմ, որ ԲԹԿ-ի ներուժը նոր կապեր կստեղծի Եվրասիական տարածությունում»,-ասել է  «ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն   Օլեգ Բելոզերովը: 


Create Account



Log In Your Account