May 09 2019 14:32
Banovsha Shahaliyeva
Views: 308

Ինքնամեկուսացված Հայաստանի վիճակը գնալով ավելի է ծանրանում: Երկրում տեղի ունեցած այսպես կոչված սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո էլ այդ երկիրը դուրս չի գալիս ճահճից: Նիկոլ Փաշինյանի ստերից ու խաբեությունից հիասթափված Հայաստանի քաղաքացիներն ու քաղաքական գործիչները շարունակում են քննադատել վարչապետին ու նրա կառավարութունը:

Նիկոլի կառավարման առաջին տարում Հայաստանի բնակչության թիվը նվազել է շուրջ 8000 հոգով, Նիկոլի խոստացած ներգաղթի փոխարեն 1 տարի անց ունենք արտագաղթ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հետո Շարմազանովն ավելացրել է՝ «2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ցուցանիշների հետընթաց է արձանագրվել: Արտահանումը կտրուկ նվազել է: Նվազել է նաև առևտրաշրջանառությունը: Տնտեսագետները պնդում են, որ 21.000 աշխատատեղ է փակվել երկրում: Բյուջեի եկամուտները խոստացված 800 միլիոն դոլարով չեն ավելացել: Կոռուպցիա կա: Թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները:

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը ամփոփում է վարչապետության մեկ տարին ու ներկայացնում 100 փաստ նոր Հայաստանի մասին, մենք կարող ենք հակառակի մասին վկայող 1000-ը ներկայացնել ու մի հազար էլ պահեստային: Այս մեկ տարին Հայաստանի համար կատարյալ ձախողման և չկատարված խոստումների տարի է եղել, գրել է Շարմազանովը:

Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման տաղավարում Հայաստանի վարչապետին քննադատել է նաև քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը:

«Կյանքը ցույց տվեց, որ էդ իշխանության բռնազավթումից հետո մեր քաղաքացիների կեսը չի գնացել ընտրության: Նիկոլի կոնցեպցիան հետևյալնա, շոուներ, որ ինքը կարողանա իր իշխանությունը պահել: Էստեղ ուրիշ բանաձև չկա»:

Խոսելով այն մասին, թե իշխանափոխությունից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում մեկ տարվա ընթացքում՝ Մենուա Հարությանը ընդգծել է.

«Նիկոլ Փաշինյանի նման թայֆաբազ Հայաստանում էդպիսի իշխանություն չի եղել: Շատերն էլ ՀՀԿ-ից փախած մարդիկ են, ասումա տեսեք ես օբյեկտիվ եմ: Հասարակության էն հատվածը, որը իսկապես հավատաց Նիկոլ Փաշինյանին՝ էյֆորիաին փոխանցում է դեպրեսիան: Իրանք ընկնելու են դեպրեսիայի մեջ:

Հայաստանի քաղաքացին խաբված է, մի մասն էլ կարճ ժամանակ անց կհասկանան, որ դա էդպես չի, կասեն դու մեզ խաբեցիր: Մենք գործ ունենք մի մարդու հետ, սկսելու են ավելի վատ ապրել»:


Create Account



Log In Your Account