May 13 2019 13:59
Banovsha Shahaliyeva
Views: 224

Օրերս լրացավ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետ դառնալու մեկ տարին: Հայ քաղաքագետներն ու երկրի քաղաքացիները շարունակում են քննադատել Փաշինյանին ու նրա կործանարար քաղաքականությունը, վարչապետի տված ու չկատարած խոստումները:

Այն, որ օրերս Փաշինյանը  աշխատանքի էր գնացել հեծանիվով, այն էլ  թիկնազորի ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով՝ մեծ զայրույթ է առաջացրել երկրի քաղաքացիների մեջ: Միթե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով՝ ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայքը»... Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից: Հետո Պետրոսյանն ավելացրել է՝ «Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի, այսինքն մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը և հետևիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, և աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով, ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին...

Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. դե, իհարկե, միայն մեկը՝ «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը:

Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, լրջանալու և տնտեսական հեղափոխությունը սկսելու ժամանակն է: Ուշանում ենք», վերջում գրել է Գևորգ Պետրոսյանը:

 

 

 


Create Account



Log In Your Account