May 15 2019 11:38
Banovsha Shahaliyeva
Views: 115

Մայիսի 14-ին, նախնական՝ դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1999թ․ ծնված կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ներկայացնում է հայկական բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանք, որը պարունակում է պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ:

Իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է, որ տարբեր պաշտոնական աղբյուրների՝ Հայաստանի պաշտպանության նախարարության, զինվորական դատախազության, քննչական կոմիտեի տվյալները խիստ տարբերվում են: Ընդ որում՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շատ հաճախ սպանության դեպքերը ներկայացնում է որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար:

 


Create Account



Log In Your Account