May 15 2019 11:49
Banovsha Shahaliyeva
Views: 8

Բաքվում մեկնարկել է «Գյուղատնտեսություն. Caspian Agro 2019» ադրբեջանական միջազգային 13-րդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ծանոթացել է նախագահ Իլհամ Ալիևը: Բացման արարողությունը տեղի է ունեցել գյուղատնտեսության նախարար Ինամ Քերիմովի մասնակցությամբ: Նախարարը նշել է, որ ագրարային ոլորտն Ադրբեջանում զարգանում է արագ տեմպերով: 

«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 3,6% աճ: Այդ միտումը կպահպանվի մինչև տարեվերջ: Ագրարային ոլորտում նորարարությունների կիրառումը առանցքային դեր է խաղում երկրի պարենային անվտանգության ապահովման գործում: Գնալով մեծանում է Caspian Agro-ի հանդեպ հետաքրքրությունը: Այս ցուցահանդեսը բարենպաստ պայմաններ է ստեղծում ֆերմերների համար»,-ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ինամ Քերիմովը:

Caspian Agro 2019 ցուցահանդեսը զբաղեցրել է Բաքվի Էքսպո Կենտրոնի երեք կենտրոնական տաղավարները, ինչպես նաև բացօթյա հրապարակը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի 31 երկրներից 403 ընկերություններ: Մասնակիցների թիվն աճել է 10 տոկոսով:

«Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին գյուղատնտեսության ոլորտում համագործակցության համար: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հավասարակշռված քաղաքականություն է վարում գյուղատնտեսության բնագավառում, մասնավորապես պարենային անվտանգության ոլորտում»,-ասել է Բելառուսի փոխվարչապետ   Իգոր Լյաշենկոն:   

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են գործարար հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկվելու են համագործակցության հեռանկարները, նոր կապերի հաստատման հնարավորությունները:  


Create Account



Log In Your Account