May 15 2019 14:09
Banovsha Shahaliyeva
Views: 58

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված թավշյա հեղափոխությունն էլ ոչ միայն չի բարելավել մարդկանց կյանքը, այլև ավելի է վատացրել:

Երկար տարիներ ծանր սոցիալական վիճակում են ապրում միացումի ցնդաբանական գաղափարի զոհը դարձած բաքվեցի հայերը, ովքեր 1990-ական թվականների վերջին ստիպված են եղել լքել Ադրբեջանը և մեկնել Ռուսաստան, այլ երկրներ: Մյուս մասն էլ գերադասել է մեկնել Հայաստան, քանզի մտածում էին, որ Հայաստանում հայտնվելուն պես այդ երկրի իշխանությունները կօգնեն նրանց նոր կյանք սկսել: Սակայն այդպես տեղի չունեցավ: Այսօր էլ բաքվեցի հայերը ապրում են հանրակացարաններում, կիսաքանդ ու կիսավեր տներում, ծայրահեղ ծանր պայմաններում: Արդեն 31 տարի է, ինչ Արարատի մարզի Դարբնիկ համայնքի հանրակացարաններում են ապրում բաքվեցի հայերից շատերը, այդ թվում  Աննա Հարությունյանը:  Տիկին Աննան հիշում է, որ սկզբնական տարիներին ոչ լույս են ունեցել, ոչ ջուր: Հարևան փողոցներից ձեռքով ջուր են բերել:

Շենքը գազիֆիկացված չէ: Ձմռանը բնակարանները տաքացնում են փայտի վառարանով, ոմանք էլ՝ էլեկտրական սալիկներով: Ձմռանը ջուրը սառչում է, իսկ ամռանը՝ չի բավարարում, որ 4-րդ հարկ բարձրանա: Պատուհաս է նաև կոյուղին: Հաճախ է դիտահորը լցվում կամ խցանվում, և կեղտաջրերը լցվում են փողոց: Խողովակները փտած են և վթարների ժամանակ ջուրը լցվում է նաև նկուղները՝ խարխլելով առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող պատերը:

Շենքի պատերը խարխլում են նաև անձրևաջրերը: Տանիքն ասբեստից է և արդեն մաշվել ու տեղ-տեղ կոտրատվել է: Անձրևաջրերը լցվում են շենքի մեջ: Բնակիչները վրդովված են, ասում են պաշտոնյաները իրենց բողոքներին ընթացք չեն տալիս:

«Հետք»-ի թղթակցի հետ զրույցում բաքվեցի հայերը նշել են, որ  պատշգամբներից չեն կարողանում օգտվել, քանի որ խիստ վթարային են, քարեր են պոկվում, թափվում: Իսկ որոշ բնակարանների պատշգամբների բետոնն ամբողջությամբ է թափվել: «30 տարի է՝ ասում ենք, բայց ոչ ոք մեզ ուշադրություն չի դարձնում»,- բողոքել են հանրակացարանի բնակիչները: Բնակարանները, որտեղ ապրում են մարդիկ, նույնիսկ իրենց սեփականությունը չէ: Շենքը պետական է և չի սեփականաշնորհվել:

Նշենք, որ երկար տարիներ է, ինչ ողբալի վիճակում են ապրում Էրեբունի վարչական շրջանի Մուշական թաղամասում ապրող մարդիկ: Բնակիչները «Հետք»-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ տարիներով պայքարում են ու չեն կարողանում «մարդավարի» ապրել, որովհետև իրենց ասում են՝ բյուջեում գումար չկա։ Թաղամասը գրեթե ճահճի մեջ է։ Տների տակ ջուր է լցվում ու թուլացնում հիմքերը։ Բնակիչների աչքի առաջ իրենց տները «նստում են», նրանք չեն հասկանում՝ որտեղից է այդքան ջուր կուտակվում, բայց գիտեն, որ եթե լիներ ջրահեռացման համակարգ, իրենք «կփրկվեին»:

Տղամարդ. «Մենք, որ հելնում են բարև ենք տալիս էդ, տենց օր չկա, որ էս ջրերի մասին չխոսենք, բացառապես տենց բան չկա»:

«Հիվանդ մեր եմ ունեցել: Աստմատիկ հիվանդը ոնց կարա խոնավ տան մեջ ապրի, բրոնխեալ աստմա»:

«Նստում ես դիվանին առավոտը մեջքդ թրջվումա: Տունս լրիվ ծալվել գնացելա»:


Create Account



Log In Your Account