May 16 2019 11:23
Banovsha Shahaliyeva
Views: 95

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն մայիսի 20-ից մինչև 24-ը կանցկացվեն  լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ՝ ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակների մասնակցությամբ:     Զորավարժությունները կանցկացվեն Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ: Ինչպես հայտնել են պաշտպանության նախարարությունից, զորավարժությունների հիմնական թեման կլինի գիշերային ժամերին հակառակորդի գրոհի կասեցում, տարբեր ուղղություններով հակահարված և հակագրոհի անցում: Զորավարժություններում ներգրավվելու է շուրջ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 200 միավոր հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և  ականանետեր, շուրջ 35 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ: Մարտական կրակով զորավարժությունների ընթացքում, որը կանցկացվի երկրի տարբեր զորավարժարաններում, կատարվելու են տանկային, ավիացիոն, հրետանային և այլ զորամասերի միջև գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացման առաջադրանքներ:   


Create Account



Log In Your Account