May 16 2019 12:04
Banovsha Shahaliyeva
Views: 333

Երկրի զբոսաշրջային ներուժը քարոզելու նպատակով ադրբեջանական պատվիրակությունը մասնակցում է Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող ITB China կոչվող միջազգային ցուցահանդեսին: Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի գլխավոր գործադիր տնօրեն Ֆլորիան Զենգստշմիտը, ով նույնպես մասնակցում է ցուցահանդեսին, նշել է, որ Չինաստանը հեռանկարային շուկաներից մեկն է Ադրբեջան զբոսաշրջիկներ ներգրավելու առումով:  

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը ապրիլին Չինաստանում անցկացված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին, խոսում է երկկողմ կապերի զարգացման հեռանկարների մասին: Ըստ Ադրբեջանի զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությանը՝ հեռանկարային շուկաներից  մեկն էլ Չինաստանն է: Այդ առումով Չինաստանի խոշոր քաղաքներում իրականացվում են մարքեթինգային աշխատանքներ: ITB China ցուցահանդեսին ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը դրա բաղկացուցիչ մասն է»,-ասել է Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի գլխավոր գործադիր տնօրեն Ֆլորիան Զենգստշմիտը:   

ITB China-ն խոշոր զբոսաշրջային միջոցառում է, որը հավաքում է զբոսաշրջության արդյունաբերության մեծաթիվ մասնակիցների: 

«Չինաստանն Ադրբեջանի համար նոր շուկա է: Սա մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար: Որովհետև այսօր աշխարհում ճամփորդող չինացի զբոսաշրջիկներին բաժին Է ընկնում շուկայի ընդհանուր ծավալի շուրջ 10 տոկոսը»,-ասել է զբոսաշրջային ընկերության Չինաստանի գծով ներկայացուցիչ Ալիյա Հաշիմովան: 

Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերից Չինաստանում գործող Ադրբեջանի զբոսաշրջային ներկայացուցչությունը Պեկին, Շանհայ և Գունչժոու քաղաքներում ակտիվ աշխատանք է տանում Ադրբեջանի զբոսաշրջային ներուժը  ցուցադրելու համար: Երկրի երկրների միջև ստորագրված փաստաթղթերը հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկա տարիներին Ադրբեջան ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվը գերազանցելու է 200 հազարը:

 


Create Account



Log In Your Account