May 16 2019 12:12
Banovsha Shahaliyeva
Views: 23

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած այսպես  կոչված թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիների սոցիալական վիճակը էլ ավելի է վատացել, ինչի պատճառով նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ցույցեր են անցկացնում: Այժմ բողոքի ակցիա են անցկացրել Վանաձորի Yandex տաքսի ծառայության աշխատակիցները, ովքեր հրաժարվում են աշխատել
Ներկայումս Վանաձորում ծառայության մինիմալ գումարը կազմում է 200 դրամ: Հավաքված ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի գումարը բարձրանա գոնե 100 դրամով.

Տղամարդ. «Ես ուզում եմ, որ իմ մեքենան չջարդեմ: Մեքենայիս վրա 50 հազար դրամ փող եմ ծախսում»:

Վարորդները նախ հավաքվել էին ընկերության Վանաձորի կառուցի դիմաց, ապա ավտոերթով շրջեցին քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներով և կայանեցին Հայքի հրապարակում: Որոշ վարորդներ էլ մեքենաների վրայից հեռացրեցին ընկերության լոգոտիպը: Իսկ այն վարորդները, ովքեր պահանջել են սակագնի բարձրացում ազատվել են աշխատանքից.

Տղամարդ. «Էսա մնացել իրանցից, չմնա, մենք էլ չենք քշում, կմտնենք կապի մեջ կքշենք»:

Վարորդների աշխատավարձն էլ այնքան չնչին է, որ չի բավականացնում ոչ միայն ապրելու,  այլև մեքենաները վերանորոգելու համար: factor.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք մատնացույց են արել քաղաքի անբարեկարգ խրամատներ հիշեցնող ճանապարհները և նշել.

«Նայեք, որ դուք Վանաձորի մասին անտեղյակ եք: Ըստեղ ասելու բան էլ չկա: Սա լավ կլինի, որ տեսնեն Yandex-ի տնօրինությունը: Թող տեսնեն մենք ոնց ենք էդ 200 դրամը աշխատում:

«Քաղաքից դուրս էինք հավաքվել, որ փող աշխատենք մեր ընտանիքը պահենք: Իրանք ընտեղից մեզ արհամարհական պատասխան են տալիս»:

Ակցիայի մասնակիցները նաև հայտնեցին, որ եթե Վանաձորում Yandex տաքսի ծառայության մինիմալ գինը չբարձրանա, իրենք այլևս չեն համագործակցի այդ  ընկերության հետ: 

 


Create Account



Log In Your Account