May 16 2019 12:25
Banovsha Shahaliyeva
Views: 32

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուքերքե քաղաքը 2019 թվականի մայիսի 28-ը հայտարարել է, որպես  «Ադրբեջանի ազգային օր»: Այդ կապակցությամբ  քաղաքապետ Թիմոթի Մ. Քելլերի կողմից համապատասխան հռչակագիր է ստորագրվել:  

Լոս-Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն ուղարկված հռչակագրում ասված է, որ ադրբեջանական ժողովուրդը ստեղծել է մուսուլմանական Արևելքի առաջին աշխարհիկ և ժողովրդավար հանրապետությունը, որը կարճ ժամանակում կարողացավ իրականացնել կարևոր բարեփոխումներ, աշխարհի շատ առաջատար երկրներից շուտ կանանց տրամադրեց ընտրելու  իրավունք: Հռչակագրում նշվում է, որ 1991 թվականին Ադրբեջանի անկախության վերականգնումից հետո՝ ԱՄՆ-ը առաջին պետություններից մեկն էր, ով ճանաչեց և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա  հետ:

Անկախություն ձեռք բերելուց հետո իր ինքնիշխանությունը և անկախությունը ամրապնդող Ադրբեջանը  վերածվել է աշխարհի ամենաարագ զարգացող պետություններից մեկի: Այսօր տարածաշրջանի ամենամեծ տնտեսություն ունեցող Ադրբեջանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ամենամեծ առևտրային գործընկերն է:


Create Account



Log In Your Account