May 16 2019 13:23
Banovsha Shahaliyeva
Views: 28

Հայաստանը վերածվել է երկրի, որտեղ հոգսերի շարքն անծայր է, որտեղ քաղաքացիները խեղդվում են սոցիալական խնդիրների տոթի մեջ, որտեղ մարդիկ չեն տեսնում հույս երկրի ապագայի նկատմամբ: Ծայրահեղ ծանր վիճակում են ապրում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչները, ովքեր 1988 թվականի երկրաշարժից հետո վթարային  տներում են ապրում:  31 տարի կիսախարխուլ տնում էր ապրում նաև 56–ամյա Արտավազդ Սահակյանի ընտանիքը: Սակայն մոտ 2 շաբաթ առաջ նրանց  տունը փլվել է, ու 5 հոգանոց ընտանիքը մնացել է առանց տանիքի։ Այժմ նրանք գիշերում են ուր պատահի` հարևանների, բարեկամների տանը։ Օրեր առաջ ընտանիքի տղաներից մեկն էլ  չդիմանալով աղքատ գոյությանը մի կտոր հացի փող վաստակելու համար մեկնել է Մոսկվա։

«Դույլը վերցրի, որ տանեմ, անասուններին ջուր տամ ու մեկ էլ դղրդոց լսվեց... Շրջվեմ, տեսնեմ` տան պատը փլուզվել է, քարերը գալիս են վրաս։ Տանը հղի հարսս ու 18 տարեկան աղջիկս էին, դույլը ձեռքիցս գցեցի ու մուտքի մոտ վազեցի` գոռալով, որ հանկարծ տնից դուրս չգան` շեմքը քար առ քար քանդվում էր»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Արտավազդ Սահակյանը։

Նշենք, որ 2005 թվականին  մահացել է Սահակյանի կինը ու երեք անչափահաս երեխաները` երկու տղա, մեկ աղջիկ, մնացել են իր խնամքի ներքո։ Երկար տարիներ է, ինչ Հայաստանի կառավարությունը խոստացել է տուն հատկացնել նրանց: Մինչ այսօր Սահակյանները  սպասում են, որպեսզի իրենց տրված խոստումը կատարվի։


Create Account



Log In Your Account