May 17 2019 13:39
Banovsha Shahaliyeva
Views: 28

Երկար տարիներ Հայաստանի ղեկին կանգնած հանցավոր ղարաբաղյան կլանին  փոխարինեց Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը: Դեռ այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանը բազմաթիվ խոստումներ տվեց փողոց դուրս եկած ցուցարարներին՝  աղքատության ու արտագաղթի նվազեցման, գների աճի կանգնեցման, նոր աշխատատեղերի բացման մասին: Հիշեցնենք մոտ մեկ ամիս առաջ Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում Փաշինյանի արված հայտարարությանն այն մասին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում ավելի քան 50 հազար աշխատատեղ է բացվել: Վարչապետի  սույն հայտարարությունը այսօր բուռն քննարկումների առարկա է դարձել Հայաստանի քաղաքական ուժերի, տնտեսագետների շրջանում:

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, ինչը իսկապես հիմնավորման և պարզաբանման անհրաժեշտություն ստեղծեց, գրում է 168.am-ը:

Վարչապետի հրապարակած «տպավորիչ» այդ թիվը կասկածի տեղիք էր տվել և մի շարք հարցեր բարձրացրել հանրության շրջանում: Հասարակությանը մասնավորապես հետաքրքրում էր այն, թե ո՞ր ոլորտներում և ե՞րբ են ստեղծվել այդ 50 հազար աշխատատեղերը, այն դեպքում, երբ վերջին մեկ տարին բացասաբար է անդրադարձել տնտեսական ոլորտի վրա:

Արդյունաբերական, մետաղագործության և հանքարդյունաբերության ճյուղերում Հայաստանն ունեցել է ցուցանիշների անկում, փակվել են գործարաններ, աշխատատեղեր, իսկ մյուս կողմից՝ կառավարությունը լայնածավալ կրճատումներով գնում է կառուցվածքային փոփոխության:

Ավելին, Հայաստանում քաղաքական-տնտեսական այս իրավիճակում, եթե նույնիսկ 100 աշխատատեղ բացվեր, ապա արդեն իսկ մեծ ձեռքբերում կարող էր համարվել, և այն տեսանելի կլիներ բոլորի համար, գրում է 168.am-ը:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն էլ, վերլուծելով վարչապետի հայտարարությունը և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած վիճակագրական տվյալները լրագրողների հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի 50.000 նոր աշխատատեղերի բացման մասին հայտարարությունը միֆ է:

Խոսելով աշխատավարձերի բարձրացման մասին Ավետիսյանը նշել է.

«Որևէ արդյունք մենք չունենք, երեք տարվա ընթացքում աշխատավարձը չի բարձրացել և որևէ էդպիսի նպատակադրում էսօր օրակարգում չկա, որ պիտի բարձրանա»:


Create Account



Log In Your Account