May 17 2019 12:05
Banovsha Shahaliyeva
Views: 34

Տնտեսության բոլոր բնագավառների դինամիկ զարգացումը, հարմար աշխարհագրական դիրքը և նրա մասնակցությունը խոշոր միջտարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերին, Ադրբեջանին վերածում են հեռանկարային ռազմավարական գործընկերոջ: Այս մասին CBC–ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վիմ Միժսը: Նրա խոսքով, համաշխարհային տնտեսության գլոբալացման և ֆինանսական համակարգի օպտիմալացման գործընթացը կանխորոշում է տնտեսության զարգացման միասնական ուղի:  Ադրբեջանը՝ որպես գլոբալ համակարգի բաղկացուցիչ մաս, նույնպես արդիականացնում է իր տնտեսությունը:  

«Համաշխարհային ֆինանսական համակարգում նկատվող նոր միտումները ցույց են տալիս, որ գլոբալ համակարգում ինտեգրված նորարարական տեխնոլոգիաները բոլորովին նոր հեռանկարներ են բացում: Փոխվում է ֆինանսական համակարգը՝ վերափոխելով ոչ միայն բանկային ոլորտը, այլև համաշխարհային տնտեսության բոլոր բնագավառները: Այս առումով Ադրբեջանը ունի հսկայական ներուժ: Ասիայի և Եվրոպայի միջև կամուրջի դեր խաղացող Ադրբեջանը ընդօրինակում է ֆինանսական համակարգի բոլոր նորարարությունները»,-ասել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վիմ Միժսը:

Եվրոպական բանկային ֆեդերացիայի գործադիր տնօրենի խոսքով, Ադրբեջանի աշխարհագրական դիրքը նրան վերածում է Եվրամիության հիմնական գործընկերներից մեկի: Այդ կապակցությամբ Եվրոպայի բանկերը շահագրգռված են Ադրբեջանի հետ համագործակցությամբ:


Create Account



Log In Your Account