May 17 2019 11:47
Banovsha Shahaliyeva
Views: 52

Ռամազանի սուրբ ամսվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ Ադրբեջանում մուսուլմանական երկրների դեսպաններին և դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին: Հանդիպմանը ելույթ ունեցող երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է մուսուլմանական երկրների հետ, ակտիվ երկխոսություն է անցկացնում   քաղաքական ոլորտում, փոխգործակցում է առևտրի և փոխադարձ ներդրումների ընդլայնման բնագավառներում, ինչը շատ կարևոր է ժողովուրդների համար: Նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել, որպեսզի մուսուլմանական երկրների ընկերությունները ավելի ակտիվ մասնակցություն ունենան՝ Ադրբեջանում տարբեր նախագծերի իրականացման գործում:

«Մի խոսքով, երկկողմ ձևաչափով մեր կապերը հաջողությամբ զարգանում են: Առկա են լավ պայմաններ և հնարավորություններ, դրանց հետագա զարգացման համար: Մուսուլմանական երկրների աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, հատկապես` հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հայտնի է,

Հայաստանը օկուպացման տակ է պահում Լեռնային Ղարաբաղը, որը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը և նրան հարակից  յոթ շրջանները: Այս հակամարտության և էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մեկ միլիոնից ավելի ադրբեջանցիներ վտարվել են իրենց հայրենի վայրերից: Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Չնայած այն հանգամանքին, որ միջազգային կազմակերպությունները այս հարցի վերաբերյալ ընդունել  են բազմաթիվ բանաձևեր, նրանք չեն կարող անհրաժեշտ ճնշում գործադրել օկուպանտ երկիր Հայաստանի վրա:ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չորս բանաձև է  ընդունել, որոնցում  նշվում է՝  օկուպացված տարածքներից հայկական զորքերի անվերապահ դուրսբերման անհրաժեշտությունը: Սակայն այդ բանաձևերը դեռևս մնում են թղթի վրա, ինչը հանդիսանում է երկակի ստանդարտների դրսևորում: Ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Իլհամ Ալիևը:

 

 


Create Account



Log In Your Account