May 17 2019 17:34
Banovsha Shahaliyeva
Views: 29

«Կարծում եմ, որ Ադրբեջան այցելող հյուրերը կտեսնեն մեր հյուրընկալությունը, կծանոթանան մեր գեղեցիկ քաղաքին լավ տպավորություններով կմեկնեն մեր քաղաքից»: Associated Press-ին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը, պատմելով՝ Եվրոպայիլիգայի եզրափակիչ խաղին նախապատրաստման մասին: Նախարրաը նշել է, որ բարձր մակարդակով անվտանգության միջոցներ են ձեռնարկվել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի համար:

«Մենք շատ լրջորեն ենք նախապատրաստվել այդ խաղին: Անվտանգության ծառայության աշխատակիցները անցել են հատուկ թրենինգներ: Ստյուարդները համապատասխան կարգով տեղեկացված են: Մարզադաշտը կպահպանվի շատ բարձր մակարդակով»,-ասել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

Ազադ Ռագիմովը նշել է, որ Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանը լիովին պատրաստ է դիմավորելու հյուրերին: Նախարարը հայտնել է նաև, որ Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ է տվել՝ «Արսենալ» ակումբի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար:

«Մինչ այսօր անցկացված մի շարք միջոցառումներին մասնակցել են նաև հայերը: Կարելի է որպես բերել օրինակ` բռնցքամարտի, ըմբշամարտի  աշխարհի առաջնությունները: Բաքու-2015 առաջին Եվրոպաական խաղերին  Հայաստանը ժամանել է 20-23 հոգանոց պատվիրակությամբ: Մենք երբեք սպորտը չենք օգտագործել,  որպես քաղաքական գործիք ինչ որ նպատակների համար: Ընդհակառակը, մենք սպորտը զերծ ենք պահել բոլոր այդ քաղաքական հարցերից: Անշուշտ, դա վերաբերում է նաև Հենրիխ Մխիթարյանին: Նա անգլիական թիմի անդամ է, որը կժամանի Ադրբեջան և ստացել է անվտանգության բոլոր երաշխիքները պետության կողմից»,-ասել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվի օլիմպիական մարզադաշտում մեկնարկում է մայիսի 29-ին, ժամը 23:00-ին:  


Create Account



Log In Your Account