May 18 2019 12:24
Banovsha Shahaliyeva
Views: 26

27 տարի սրանից առաջ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով օկուպացվեց Լաչինի շրջանը, որը չէր մտնում Ադրբեջանի նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմի մեջ: Օկուպացիայի արդյունքում շրջանի 78 հազար բնակիչներ ստիպված եղան լքել իրենց հարազատ տները: Ներկայումս նրանք ժամանակավոր ապաստան են գտել Ադրբեջանի տարբեր մարզերում:

«Լաչինի օկուպացիան Ադրբեջանի պատմության սև էջերից է: Դա տեղի ունեցավ Շուշայի օկուպացիայից մեկ շաբաթ անց: Ժողովուրդների պատմության մեջ նման բաներ լինում են: Գլխավորն այն է, որ ազգը կարողանա համախմբվել և ազատագրել իր հողը: Այսօր Ադրբեջանի պետությունը բավականին հզոր է: Ադրբեջանի բանակը ի զորու է կատարել ցանկացած առաջադրանք»,-ասել է պատգամավոր  Ֆազիլ Մուստաֆան: 

«Այն ժամանակ մենք կանոնավոր բանակ չունեինք: Ադրբեջանը նոր էր անկախություն ձեռք բերել: Կամավոր ջոկատների մեջ չկար միասնություն: Սակայն, այսօր Ադրբեջանն ունի հզոր բանակ: 2016 թվականի ապրիլյան պատերազմը ողջ աշխարհին, իսկ ամենակարևորը՝ հակառակորդին ցույց տվեց ադրբեջանական բանակի ուժը: Այսօր մենք ընդունակ ենք ազատագրել մեր բոլոր օկուպացված հողերը»,-ասել է պատգամավոր    Նագիֆ Համզաևը:

Լաչինի օկուպացիան զգալի վնաս է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը:  Այսպես, կողոպտվել և ոչնչացվել են 217 մշակութային, 101 կրթական, 142 առողջապահական հաստատություն, մեծ թվով արտադրական օբյեկտներ: Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից 7 շրջանների ազատագրման  մասին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են հայկական օկուպացիոն ուժերի անհապաղ և անվերապահորեն դուրսբերումը Ադրբեջանի հողերից: Սակայն, Հայաստանը հրաժարվում է կատարել դրանք:

 


Create Account



Log In Your Account