May 18 2019 12:39
Banovsha Shahaliyeva
Views: 58

Ադրբեջանը Միացյալ Նահանգների ամենախոշոր առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում: Նախորդ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 860 միլիոն դոլար, որից 530 մլն դոլարը բաժին է ընկնում Ադրբեջանից արտահանմանը, իսկ 330 մլն դոլարը՝ ներմուծմանը: Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգների ուղիղ ներդրումները Ադրբեջան կազմել է 13,6 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանը ԱՄՆ-ում ներդրել է ավելի քան 8 միլիարդ դոլար:

«ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բավականին ամուր են: Երկու երկրների միջև համագործակցությունը ավելի հստակ երևում է էներգետիկայի և անվտանգության ոլորտներում: Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի տնտեսական նախագծերը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով օգնականի առաջին տեղակալ Պետեր Հաասը:

Տնտեսական համագործակցության գծով ադրբեջանա-ամերիկյան հանձնաժողովի Բաքվում կայացած 4-րդ նիստում կողմերը քննարկել են առևտրային կապերի զարգացման և ամրապնդման, ներդրումային հնարավորությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև համագործակցության հեռանկարները զբոսաշրջության, հարկերի, գյուղատնտեսության, պարենային անվտանգության, մտավոր սեփականության ոլորտներում:     

Ադրբեջանի հետ կապերի ամրապնդմամբ շահագրգռված Է նաև Չեխիան: Մասնավորապես, Բաքվում կայացած ադրբեջանա-չեխական գործարար համաժողովում նշվել է, որ Չեխիան ուզում է Ադրբեջանի հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծել գյուղատնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Ինչ վերաբերում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը, ապա այն 2018 թվականին կազմել է ավելի քան 1 մլրդ դոլար, ինչը 57 տոկոսով շատ է 2017-ի ցուցանիշից:   

«Ադրբեջանը Չեխիայի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում: Նրան բաժին է ընկնում տարածաշրջանային երկրների հետ Չեխիայի առևտրաշրջանառության ավելի քան 88%-ը»,-ասել է Ադրբեջանի տնտեսության փոխնախարար Ռուֆաթ Մամեդովը:  

Ադրբեջանում գործում է չեխական կապիտալով 26 ընկերություն: Երկու երկրների միջև ստորագրվել է 30 փաստաթուղթ, ներառյալ՝ ներդրումների պաշտպանության և խրախուսման մասին համաձայնագիրը:  Չեխական ընկերություններն Ադրբեջանում ներդրել են 33,5 մլն դոլար, իսկ Չեխիայի տնտեսության մեջ ադրբեջանական ներդրումները կազմում են շուրջ 50 մլն դոլար:

«Բոլոր մեր հանդիպումները, որոնք մենք անցկացրել ենք Ադրբեջանում, եղել են շատ արդյունավետ և բովանդակալից: Կուզենայի նշել, որ Ադրբեջանում առկա են մեծ հեռանկարներ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման համար: Ադրբեջանը հոյակապ երկիր է և մենք կարծում ենք, որ ձեր երկիրը շատ դուր կգա մեր զբոսաշրջիկներին»,-նշել է Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը:  

Ադրբեջանա-չեխական գործարար համաժողովին մասնակցել են շուրջ 100 չեխ և ադրբեջանցի գործարար: Միջոցառման շրջանակներում նաև կազմակերպվել են երկկողմ հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկվել են համագործակցության հաստատման հնարավորությունները: 


Create Account



Log In Your Account