May 18 2019 13:02
Banovsha Shahaliyeva
Views: 24

Ամեն տարի մայիսի 8-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Այս առումով  երկրի թանգարաններում անցկացվում է «Բաց դռների օր»: Այցելուներին պատմում են Ադրբեջանի պատմության, նրա ավանդույթների, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական հողերում գտնվող մշակութային հուշարձանների դառը ճակատագրի մասին: Բազմադարյա պատմություն ունեցող բազմաթիվ ադրբեջանական  հուշարձաններ ու թանգարաններ ոչնչացվել են Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով: Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայերի կողմից ոչնչացվել է 738 պատմական հուշարձան, ավելի քան 83500 ցուցանմուշ ունեցող 28 թանգարան, 4 պատկերասրահ, 14 հուշահամալիր և 1891 նյութա-մշակութային ռեսուրս՝  ներառյալ 1107 մշակութային հաստատություններ: Վերոնշյալ բոլոր հուշարձանները վանդալիզմի օբյեկտ են դարձել: Ավերված թանգարաններից ավելի քան 40 հազար  արժեքավոր իր և հազվագյուտ ցուցանմուշ է թալանվել: Ջաբրայիլի  շրջանի 17-րդ դարին վերաբերող մզկիթի համալիրը, Շուշայի Յուխարը և Աշաղը Գովհարաղա, Սաաթլը մզկիթները, ինչպես նաև 19-րդ դարին պատկանող Աղդամի մզկիթը ոչ միայն ոչնչացվել  ու կողոպտվել են, այլև վերածվել են անասնագոմի, ինչը վիրավորանք  է իսլամական աշխարհի համար: Շուշայում հայ հրոսակախմբերը ոչնչացրել են  հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ, պղծել են տաճարներ և մզկիթներ, այդ թվում Վագիֆի դամբարանը, բանաստեղծուհի Խորշուդբանու Նաթավանի տունը, քարավանսարայը: Պատմամշակութային հուշարձանների զանգվածային ոչնչացումը և կեղծումը հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին:  


Create Account



Log In Your Account