May 20 2019 13:06
Banovsha Shahaliyeva
Views: 210

Ադրբեջանը OPEC plus համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները հունվար-ապրիլ ամիսներին կատարել է 130 տոկոսով: Այս մասին՝ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած  “OPEC plus” նախարարների համատեղ մոնիտորինգի կոմիտեի 14-րդ նիստում ասել է  Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը: Նա նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված որոշման բարձր մակարդակով իրականացումը դրականորեն է ազդել նավթի շուկայի և նավթի գների վրա: Նախարարի խոսքով, այս բոլոր դրական պահերը՝ համագործակցության հռչակագիրը  ստորագրած OPEC-ի անդամ և ոչ անդամ երկրների  հաջողությունն է: Նիստում ներկայացվել է ընթացիկ տարվա ապրիլի համար նախատեսված նավթի արդյունահանման հետ կապված  համատեղ տեխնիկական հանձնաժողովի զեկույցը: Միջոցառմանն ընդգծվել է, որ “OPEC plus”-ի անդամ երկրները ապրիլին 168 տոկոսով կատարել են իրենց պարտավորությունները: Այս ցուցանիշները 2018 թվականի 4-րդ եռամսյակի համեմատ գնահատվել է, որպես   գլոբալ տնտեսական զարգացմանը նպաստող գործոն:  Մինչև “OPEC plus” նախարարների հունիսյան հանդիպումը խորհուրդ է տրվել  շարունակել    նավթի շուկայի, մասնավորապես նավթային պաշարների և վերլուծության հետ կապված աշխատանքները: Նախարարների համատեղ մոնիտորինգի կոմիտեի  15-րդ նիստը կանցկացվի հունիսին՝ Վիեննայում:

 


Create Account



Log In Your Account