May 21 2019 12:58
Banovsha Shahaliyeva
Views: 257

Ադրբեջանը պլանավորում է մշակել պետական պարտքի կառավարման գործընթացի կատարելագործման մեխանիզմներ: Այս մասին՝ պետական պարտքի կառավարման հարցով  տարածաշրջանային ֆորումին  հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: Նրա խոսքով, այս կապակցությամբ հիմնական խնդիրն է նվազեցնել  արտարժույթով պետական պարտքը և այդ պարտքի մարումը   փոխարինել  ազգային  տարադրամով: Նշենք, որ տարածաշրջանային ֆորումը կշարունակվի 3 օր: Համաժողովի շրջանակներում Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ինգրիդ վան Վիսի մասնակցությամբ կքննարկվեն համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության տեսության,  ներքին պետական պարտքի շուկաների հեռանկարների և իրավիճակի, զարգացող երկրներում    պետական պարտքի կառավարման խնդիրների հետ կապված և մի շարք այլ հարցեր:

«Վերջին ժամանակներում Ադրբեջանում կոմպլեկտ  սոցիալ-տնտեսական բարեփոխումներ են իրականացվում: Այս ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասն է հանդիսանում պետական ֆինանսների կառավարման կատարելագործմանն  ուղղված բարեփոխումների անցկացումը: 2018 թվականին Ադրբեջանի հանրապետության Օրենսդրության մեջ՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել: Միևնույն ժամանակ հաստատվել է նաև երկրի պետական պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը»,-ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:   


Create Account



Log In Your Account