May 21 2019 17:40
Banovsha Shahaliyeva
Views: 314

Ղարաբաղյան Պատերազմի տարիներին նա կռվում էր ինքնապաշտպանական ջոկատի կազմում, մասնակցել է գերիների ազատման օպերացիային, ադրբեջանական գյուղի համար մղվող մարտերում օգնել է իր զինակիցներին դուրս գալ շրջափակումից: Ադրբեջանի Ազգային հերոս Սեյմուր Մամեդովի կյանքն ու սխրանքները նկարագրված են «Արծվի բույն» վավերագրական ֆիլմում: 

«Սեյմուր Մամեդովը ընդամենը 20 տարեկան էր: Նա արժանապատվորեն անցավ պատերազմի բարդ ուղին: Մարտական ընկերները պատմում են, որ Սեյմուրը համարձակ և անձնուրաց մարդ էր: Մենք որոշեցինք ֆիլմը անվանել «Արծվի բույն», որովհետև արծիվը միշտ ձգտում է դեպի երկինք: Սեյմուր Մամեդովն էլ հաղթահարել է հերոսության բարձունքը»,-ասել է ռեժիսոր  Չինգիզ Հասանովը:  

Սեյմուր Մամեդովը ծնվել է 1971 թվականին ադրբեջանական Ֆիզուլի քաղաքին: 1992 թվականի ապրիլի 1-ին Մելիքջան գյուղի մերձակայքում նա հատուկ դեր է խաղացել հայկական 15 պահակակետի ոչնչացման գործում:  Սա նրա վերջին առաջադրանքն էր: Սեյմուր Մամեդովին հետմահու շնորհվեց Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում: Նա հուղարկավորվել է Շեհիդների ծառուղում:

«Սեյմուրն իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի: Հարազատ հողի հանդեպ նրա սերն անսահման էր: Ես նրան համեմատում եմ թուրք հերոս Քյորօղլուի հետ»,-ասել է ազգային հերոսի մայրը Խուրշուդ Բաբաևան:

«Արծվի բույն» վավերագրական ֆիլմը ներկայացվել է Ադրբեջանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Սա «Ադրբեջանի ազգային հերոսները» շարքի հերթական ֆիլմն է: 


Create Account



Log In Your Account