May 22 2019 13:33
Banovsha Shahaliyeva
Views: 20

Բաքուն պատրաստվում է ընդունել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը:

Ջեյմս Բոնդը, Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, «Բիթլզ» խումբը, Չարլի Չապլինը, Ֆրեդի Մերկուրին, Հարի Փոթերը, Ռոբին Հուդը, Ուիլյամ Շեքսպիրը, Շերլոք Հոլմսը, «Ալիսան հրաշքների աշխարհում» և շատ ուրիշները: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման նախօրեին՝ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվում է զգեստավորված շքերթ: Նրա հերոսները հայտնի անձնավորություններ են և վառ գրական հերոսներ, որոնց Մեծ Բրիտանիան նվիրել է աշխարհին:

«Ինձ համար մեծ հպարտություն ու պատասխանատվություն է՝ մարմնավորել պատմության մեջ մեծագույն երաժիշտներից մեկի կերպարը: Ֆրեդի Մերկուրին ռոք երաժշտության անգլիացի արքան է և աշխարհի լավագույն ռոք երաժիշտներից մեկը: Ես  իմ կերպարով քարոզում եմ ռոք երաժշտությունը»,-ասել է շքերթի մասնակիցը:

«Սա ցնցող զգացում է: Ինձ թվում է, որ շքերթի կազմակերպիչներին լիովին հաջողվել է իրականացնել իրենց գաղափարը, որի համար ես շնորհավորում եմ նրանց: Իսկ ադրբեջանական ժողովրդին շնորհավորում եմ` մեր երկրում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացման կապակցությամբ: Բոլորին հրավիրում եմ միանալ մարզական փառատոնին և մասնակցել այդ խաղին»,- ասել է շքերթի մասնակիցը:

Առաջիկա յոթ օրերի ընթացքում շքերթի հերոսները կհայտնվեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, իսկ երթի վերջնական կետը կլինի Բաքվի օլիմպիական մարզադաշտը, որտեղ մայիսի 29-ին տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը:

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account