May 22 2019 13:40
Banovsha Shahaliyeva
Views: 46

Բաքվի Լուսանկարչության տանը կայացել է «ADLAR» (Անուններ) ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը: Այցելուները 3 ամսվա ընթացքում կարող են ծանոթանալ ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու լուսանկարիչների աշխատանքներին, որոնք հայտնի են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Ես կցանկանայի, որպեսզի լուսանկարչությունը նույնպես դառնա լիամետրաժ արվեստ, ինչպես կինոն, գրականությունը և երաժշտությունը: Ես բոլորովին նոր անուններ եմ գտել, որոնք շատ հետաքրքիր են»,-ասել է լուսանկարիչ  Սանան  Ալեսկերովը:

Ցուցահանդեսում ներկայացվել են 19 հեղինակների աշխատանքները: Նրանց շարքում կան և  սկսնակ լուսանկարիչներ, և մարդիկ, որոնց համար լուսանկարները կազմում են նրանց կյանքի անբաժանելի մասը: Լուսանկարները ներկայացվել են բնապատկերների, ինքնապատկերների ոճով:

«Այստեղ շատ հետաքրքիր աշխատանքներ կան: Շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի կազմակերպիչներին, որոնք հնարավորություն են ընձեռնել  այստեղ ներկայացնել մեր աշխատանքները, ճանաչել միմյանց և ծանոթանալ Ադրբեջանում լուսանկարչության մակարդակին, ինչը մեծ քայլ է»,-ասել է   լուսանկարիչ, ցուցահանդեսի մասնակից Իլգար Գրեյսին:

«Անուններ» ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի 21-ը: Հիշեցնենք, որ Լուսանկարչության տունը բացվել է ընթացիկ տարվա փետրվարին և արդեն արվեստի սիրահարներին ուրախացնում է նման հետաքրքիր ցուցահանդեսներով: Այստեղ անցկացվում են նաև լուսանկարչության արվեստի սեմինարներ և մաստեր-կլասներ:


Create Account



Log In Your Account