May 22 2019 14:48
Banovsha Shahaliyeva
Views: 65

Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումը միավորել է՝  քաղաքականության, տնտեսության, սոցիալական հարցերի և մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցների ոլորտի միջազգային փորձագետների: Համաժողովն անցկացվում է Ղազախստանի հարավում, Ալմաթի քաղաքում:

Եվրասիական մեդիա ֆորումի առաջին օրը նվիրված էր մի շարք վարպետության դասերին: Լրագրողները և լրատվական կառույցների ներկայացուցիչները հնարավորություն են ընձեռնել՝ ընդլայնել իրենց գիտելիքները բնապահպանական լրագրության, կինոարտադրության արվեստի, ֆրենդինգի, վիրտուալ իրողությունների, բջջային լրագրության ստեղծման, հեռուստատեսության և թվային հեռուստատեսության լսարանների առանձնահատկությունների և ֆոտոլրագրության գաղտնիքների մասին: Համաշխահային հայտնի ԶԼՄ-ների և կառավարական կազմակերպությունների խոսնակները և պատգամավորները  առաջարկել են դասախոսությունների և սեմինարների լայն շրջանակ:

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ողջունել է՝ 2000-ականների սկզբին Եվրասիական մեդիա ֆորում անցկացնելու նախաձեռնությունը, նշելով, որ այս իրադարձությունը գլոբալ երկխոսության նոր ալիք է: Ֆորումի պատմության ընթացքում՝ ավելի քան 6000 օտարերկրյա մասնակիցներ և միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների 1500 ներկայացուցիչներ են այցելել Ղազախստան: Այս համաժողովի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ին Ալմաթիում: Ավանդույթի համաձայն, խորհրդաժողովը կբացի նրա հիմնադիր, կազմակերպչական կոմիտեի նախագահ Դարիգա Նազարբաևան: Մեդի ֆորումը կավարտվի մայիսի 24-ին:


Create Account



Log In Your Account