May 22 2019 14:59
Banovsha Shahaliyeva
Views: 26

Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում բորբոքված կրքերը չեն հանդարտվում, ընդհակառակը գնալով էլ ավել են թեժանում: Նախկին իշխանությունները շարունակում են քննադատել երկրի ղեկին կանգնած Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին:

«Փաշինյանը պետք է հեռանա: Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար»,- livenews.am-ի հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության մերժողական սցենարով: Նա էդ շանտաժը արեց: Նիկոլի սարքած արտահերթ հապճեպ ընտրությունները ֆարս էին, հիմա էլ մեղքը գցումա դատական իշխանության վրա: Պարոն Փաշինյաննա սրա հեղինակը ու սրա միակ ճանապարհը օր առաջ Փաշինյանի հրաժարականն է: Ինչքան վարկյան ավելի կառավարեց, հանրապետության պետականությունը մոտենումա դեպի վախճանի»:

Ազգային Ժողովի  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ yerevan.today-ի հետ զրույցում խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի և Նիկոլ Փաշինյանի օրերս արած կոչի մասին ընդգծել է, որ սահմանադրության վերաբերյալ նման վերաբերմունքը խայտառակություն է.

«Երեկ ավելի ընդգծված երևաց, որ մեկ անձ ինքն իրեն երկրի սահմանադրությունից վեր է դասում: Սա ոչ այլ ինչ է, քան դեպի բռնապետական պետություն տանող քայլերից մեկը վստահաբար: Եթե դու եկել էս իշխանության ամեն ինչ փոխելու, ոչնչացնելու, էս դեպքում դու ոչինչ չես արել, դու ինքդ անգործության էս մատնված: Դե վախենում է, որ իրեն ասֆալտին կպառկեցնեն: Եվ այդպիսի անատամ հայտարարություններ են անում: Այսօր Հայաստանում պետականությունը վտանգված է»:

Yerevan.today-ի հետ զրույցում Ազգային Ժողովի  նախկին պատգամավոր Երվանդ Բոզոյանն էլ քննադատելով Նիկոլ Փաշինյանին նշել է. «Ժամանակի ընթացքում պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը պատահական մարդ էր: Պատահական մարդկանց միջոցով եկավ իշխանության և ինքն էլ զարմացավ, որ դարձավ իշխանություն:

«Ես կարծում եմ, որ մեկ տարին հերիք էր, որ հասարկությունը հասկանա ինքը պոպուլիստ էր և պոպուլիստ էլ մնաց: Մարդիկ ցանականում են հաց և տեսարաններ: էս մեկ տարվա ընթացքում տեսանք, որ էդ տեսարանները չկան: Հեղափոխական հատվածի Նիկոլ Փաշինյանի մոտ չկա վստահություն, Փաշինյանը վախեցավ, որ հեղափոխական զանգվածի աչքից կընկնի և նոր լիդեր կփնտրեն, 5-15 հոգով կարողացավ քայլերով  հասնել իշխանության: Հայաստանը ծանր վիճակի մեջ է, Ես հույս չունեմ, որ Փաշինյանից պետական գործիչ կդառնա: Կիսագրագետ պոպուլիստը հայտնվել է իշխանության և գնում է դանդաղ պետականության փլուզման պրոցես»:


Create Account



Log In Your Account