May 22 2019 14:03
Banovsha Shahaliyeva
Views: 22

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով ղեկավարում է օպերատիվ-տակտիկական զորավարժությունները, այցելել է ուսումնավարժական կետեր, որտեղ ծանոթացել է վարժանքների ընթացքին:  Ինչպես  տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից, Զաքիր Հասանովը  գլխավոր հրամանատարային կետում խորհրդակցություն է անցկացրել և լսել է հրամանատարային կազմի զեկույցները: Միևնույն ժամանակ զորավարժությունների պլանի համաձայն տարածքի հետազոտության արդյունքում ձեռք բերված տեղեկությունների համաձայն, զորավարժություններին մասնակցող զինծառայողները մակետի վրա ճշտել  են առաջադրանքները, զորամիավորումների միջև փոխադարձ կապերի հիման վրա գործունեության կազմակերպման իրականացումը: Մարտական առաջադրանքների  հիման վրա իրականացվող ստորաբաժանումների վարժանքներին  հետևող պաշտպանության նախարարը հանդես է եկել սպաների առջև, համապատասխան հանձնարարականներ է տվել նրանց  և պարգևատրել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներին: Ստորաբաժանումների մարտական կրակով  տակտիկական վարժանքների ժամանակ  անձնակազմը ցուցադրել է՝ տարբեր արգելքների  վերացման և հակա հարձակման անցնելու գործողությունները:

Զորավարժությունների տարածքում ստեղծված վարժանքների անցկացման  կետեր, դասասենյակներ այցելող պաշտպանության նախարարը  ծանոթացել է զորավարժություններում ներգրավված ռազմական տեխնիկային և տվել է համապատասխան հանձնարարությունները:

Զորամասում կառուցված ճաշարան այցելող Զաքիր Հասանովը ծանոթացել է այստեղ ստեղծված պայմաններին:

 


Create Account



Log In Your Account