May 22 2019 17:39
Banovsha Shahaliyeva
Views: 66

Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորը, որը նախատեսված է ադրբեջանական գազը Բուլղարիա փոխադրելու համար, առաջնահերթ նախագիծ է հանդիսանում Հունաստանի, ինչպես նաև Եվրամիության էներգետիկ ռազմավարության համար: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Կանելոսը: 

«Հունաստանն աջակցում է էներգետիկ ռեսուրսների և երթուղիների դիվերսիֆիկացման քաղաքականությանը: Կարծում եմ, որ տվյալ համատեքստում, որևէ երկիր չպետք է ամբողջովին կախված լինի միայն մեկ էներգետիկ աղբյուրից կամ երթուղուց: Այսպիսին է Եվրամիության անդամ երկրների վարած միասնական քաղաքականությունը: Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորը իրենից ներկայացնում է առաջնահերթ նախագիծ՝ Հունաստանի, ինչպես նաև Եվրամիության էներգետիկ ռազմավարության համար: Այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Հարավարևելյան Եվրոպայի երկրներ բնական գազի մատակարարման համար»,-ասել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Կանելոսը:

Նշենք, որ Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորը կմիացվի ТАР նախագծին, որով Շահդենիզ հանքավայրի մշակման 2-րդ փուլի շրջանակներում արդյունահանված գազը կփոխադրվի եվրոպական շուկաներ: Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորի նախնական հզորությունը կազմելու է տարեկան 3 մլրդ խորանարդ մետր գազ: 


Create Account



Log In Your Account